

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մեկ հորիզոնականով իջել է՝ դիրքերը զիջելով «Գրանդ տոբակո» ընկերությանը: Այս մասին տեղեկանում ենք` ուսումնասիրելով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեն: «Գազպրոմ Արմենիա»-ն այս տարի ցանկի երրորդ տեղում է, նախորդ տարվա երկրորդի փոխարեն: Չնայած, որ երրորդ տեղում գտնվելով գազամատակարար ընկերությունն այս տարվա երկրորդ եռամսյակում ավելի շատ հարկ է վճարել: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում՝ hունվար-հունիս ամիսներին, գտնվելով 2-րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» վճարել է 20 միլիարդ 736 միլիոն 254 հազար դրամ հարկ, ապա, այս տարվա վճարած հարկերը կազմել են 22 միլիարդ 794 միլիոն 377 հազար դրամ: Ցանկի առաջին տեղում թե՜ անցյալ տարի թե՜ այս տարի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է: Այս ընկերության վճարած հարկերը նույնպես աճել են: Այս տարվա երկրորդ եռամսյակում կոմբինատը վճարել է 29 միլիարդ 504 միլիոն 850 հազար դրամ: Նախորդ տարի՝ 24 միլիար 642 միլիոն 594 հազար դրամ հարկ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ավելին՝ aravot.am
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…