Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մոբիլիզացիայի մասին ՌԴ որոշումը խոստովանություն է այն բանի, որ իրենց կադրային բանակը, որը տասնամյակներ շարունակ պատրաստվում էին ուրիշի դեմ ագրեսիայի, չդիմացավ և փշրվեց:
«Զորահավաքի մասին որոշումը բացահայտ խոստովանություն է, որ իրենց կադրային բանակը, որը տասնամյակներ շարունակ պատրաստվում էին ուրիշի գրավմանը, չդիմացավ և փշրվեց։
Եվ հիմա, մոբիլիզացիայի պատճառով, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ ռուսաստանցիների մեծամասնության համար ոչ թե հեռուստատեսությամբ կամ ինտերնետում ինչ – որ բան է, այլ այն, ինչ մտել է յուրաքանչյուրի տուն»,-ասել է Զելենսկին իր ավանդական տեսաուղերձում: