Լրահոս 24/7
23.09.2022

ՀՀ-ում Իսպանիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի ուղեկցությամբ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Մարկոս Գոմես Մարտինեսը սեպտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Նա հյուրերին նաև ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:

Նրանք ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Լրահոս
Բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ անշարժ գույք են ձեռք բերում ՀՀ-ում. Փաշինյան
11:49

Երևանը նոր փողոց կունենա. Փաշինյան
11:36
Երևանը նոր փողոց կունենա. Փաշինյան
ՀՀ անկախության ու հայոց պետականության համար գոտեմարտը մտնում է որակապես նոր փուլ
11:24

ԱՄՆ-Իրան դիմակայության պայմաններում TRIPP-ի իրագործումն անվտանգային սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար
11:21

Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան
11:18

COP 17-ին սպասվում է 10-15 հազար մարդու մասնակցություն. վարչապետ
11:16

Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է
11:05
Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է
Հորմուզի նեղուցը կբացվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները. Ռեզայի
17:02

Սա վտանգավոր է Հայաստանի համար. Իշխան Սաղաթելյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին
16:47

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
16:33

Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է. ո՞վ երբ է խոսել նոր Սահմանադրության մասին. fip
16:17

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետության համար. Իշխան Սաղաթելյան
16:09

Իրենք ոչ թե ընդդիմության դեմ են պայքարում, այլ՝ հայ ժողովրդի, հայ ազգի. Արման Աբովյան
15:55

Հայաստանը պետք է զարգացնի, խորացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը. Տիգրան Աբրահամյան
15:41

Ռուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. Պուտին
15:34