«Ալյանս» խմբակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, Թիվ 1-ի հետ զրույցում հայտնել է իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ։
«Պատրաստ եմ, այդ հարցին պատասխանել, հետևյալ հարցի պատասխանը լսելուց հետո․ Հայաստանի Հանրապետությունը ի դեմս Նիկոլ Փաշինյանի դիմե՞լ է ՀԱԿՊ-ին այն կետի համաձայն, ըստ որի պահանջվում է անմիջապես միջամտություն՝ համապատասխան ՀԱՊԿ կանոնադրության, թե՞ ոչ։ Երկրորդ՝ այն, որ ՀԱՊԿ-ը վաղուց արդեն ժամանակից անհամապատասխան շարժվող կառույց է և այն ունի արդիականացվելու անհրաժեշտություն, դրա մասին ես խոսել եմ նախանցած տարի կայացած «Ալյանս» կուսակցության կայացած համագումարի ժամանակ»,- նշեց Ուրիխանյանը։
















