Լրահոս 24/7
23.09.2022

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նիստի շրջանակներում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Հարգելի Սերիկ Մակաշևի,
Հարգելի Սերգեյ Նիկոլայի,
Հարգելի գործընկերներ,

Մինչ նկատվող տնտեսական ցնցումների պայմաններում մենք ԱՊՀ շրջանակներում ընդունում ենք փաստաթղթեր ի հայտ եկող խնդիրներին արձագանքելու միջոցների վերաբերյալ, մշակում ենք մեթոդներ՝ ուղղված մեր պետությունների քաղաքացիների բարեկեցության վրա ներկայիս տնտեսական իրավիճակի ազդեցության մեղմմանը, ԱՊՀ մասնակից մի երկիր ոչնչնով չհրահրված և բացարձակապես անօրինական լայնածավալ ագրեսիա է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Ինչպես արդեն գիտեք, 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածների վրա՝ փաստացի ուղղակիորեն ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։

Ագրեսիան իրականացվել է հրետանու, ականանետների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ի դեպ գնդակոծվել են ոչ միայն Հայաստանի մարտական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի Սոթք, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան, Արտանիշ և Իշխանասար բնակավայրերի ուղղությամբ։ Առկա են ապացույցներ ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, գերեվարված հայ զինծառայողներին ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ: Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:

Մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է 192 բնակելի տուն, ինչպես նաև հյուրանոցներ, դպրոցներ, բուժհաստատություն և այլ քաղաքացիական օբյեկտներ։ Դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 2-ից ադրբեջանական կողմը սկսեց կեղծ լուրեր տարածել հայկական կողմից հրադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներով՝ հստակ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ տեղեկատվական հիմք իրենց նվաճողական նկրտումների իրականացման համար։

Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստացել և շարունակում ենք ստանալ Թուրքիայից Ադրբեջան ռազմական նշանակության օդային փոխադրումների վերաբերյալ։ Սեպտեմբերի 5-9-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել, որոնց հայտարարված խնդիրն էր ոչնչացնել պայմանական հակառակորդի օդային և ցամաքային թիրախները։

Անընդունելի են ադրբեջանական կողմի հորինված մեղադրանքները Հայաստանի կողմից որևէ գործընթաց, աշխատանքներ կամ բանակցություններ ձգձգելու վերաբերյալ։ Հայաստանը ժամանակին և մանրամասնորեն կատարել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթները և բանակցությունները վարել է կառուցողական հունով։

Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը։

ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտմամբ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նպատակ ունի նաև խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի աշխատանքները:

Այն պնդումը, որ Ադրբեջանն իրավունք ունի օկուպացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը միայն այն պատճառով, որ սահմանազատված սահման չկա, բացարձակապես անհիմն է։

Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, որոշել է դիմել ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Ակնկալում ենք, որ արդյունավետ միջոցներ կձեռնարկվեն առաջին հերթին ՀԱՊԿ-ի կողմից։

Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը անհապաղ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն ու գործողությունները՝ ուղղված ամբողջական հրադադարի հաստատմանը, իրենց զինված ուժերի կազմավորումները ելման դիրքեր վերադարձնելուն և հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելուն: Շնորհակալություն ուշադրության համար»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է