Լրահոս
24.09.2022

«Արմենիա տոբակոյի» աշխատակիցներին ազատել են աշխատանքից՝ «Հայաստան» դաշինքի հավաքին չգնալու համա՞ր

«Արմենիա տոբակոյի» աշխատակիցներին ազատել են աշխատանքից՝ «Հայաստան» դաշինքի հավաքին չգնալու համա՞ր

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.

«Հայկական ժամանակի» խմբագրություն է դիմել քաղաքացի Հարություն Թովմասյանը, որը 2019 թվականի փետրվարի 2-ին ընդունվել է «Արմենիա տոբակո քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ որպես պահեստապետ, սակայն 2021 թվականի օգոստոսին հեռացվել է աշխատանքից, ըստ իրեն, քաղաքական հայացքների պատճառով:

Թովմասյանի պնդմամբ՝ 2021 թվականի հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքը անցկացրել է նախընտրական ամփոփիչ հանրահավաք և «Արմենիա տոբակո քոմփանիի» ղեկավարությունը պարտադրել է աշխատակիցներին, որ նրանք մասնակցեն տվյալ հավաքին, սակայն Հարություն Թովմասյանը և նույն ընկերության աշխատակից Վոլոդյա Ավետիսյանը մերժել են:

«Ես հրաժարվել եմ մասնակցել հանրահավաքին, որից հետո աշխատավայրում սկսեցին արհեստական խնդիր ստեղծել ինձ համար: Աշխատակիցներին ասում էին, թե այս ֆիրմայում եք աշխատում, ով ձեզ վարձատրում է ու չեք ուզում ֆիրմայի ղեկավարությանը սատարեք: Բանը հասավ նրան, որ 2021 թվականի օգոստոսի 13-ին ինձ և Ավետիսյան Վոլոդյային, որը արտադրամասի հերթափոխի պետն էր, հեռացրին աշխատանքից՝ մեղադրելով գողություն կատարելու համար՝ իբրև թե ծխախոտ ենք գողացել պահեստից։ Առանց ինձ կանչելու, օրենքի կոպիտ խախտմամբ, իմ նյութական պատասխանատվության տակ գտնվող միջոցները գույքագրում են արել, հանձնում-ընդունում են արել, ու եթե պակաս միջոցներ կային, այդ դեպքում ինչո՞ւ վերջնահաշվարկի գումարից պահում չեն արել»,- պատմում է Թովմասյանը:

Նրա խոսքով՝ դեպքից հետո անցել է բավականին ժամանակ, սակայն վերջիններս այդպես էլ չեն կարողանում աշխատանք գտնել, քանի որ, իրենց կարծիքով, նախկին գործատուն շարունակում է խոչընդոտներ ստեղծել: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է