Լրահոս 24/7

Հայաստանը պետք է մտնի ՆԱՏՕ՝ դուրս շպրտելով չարիքը՝ ՌԴ-ն, տարածաշրջանից

Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանին։

Պարոն Մեհրաբյանը նշեց՝ ամենավախենալու բանն արդեն տեղի է ունեցել վաղուց. մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք. դրանից վախենալու բան չկա: Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում գտնվելը մեզ չի տալիս անվտանգություն, մեր ռազմավարական անվտանգությունը չի ապահովում, և չի էլ ապահովելու, այո´, ՀՀ-ն պետք է ինտեգրվի տարածաշրջանային իրական անվտանգության կառույցում, և այդ կառույցը մեկն է` ՆԱՏՕ-ն: Հայաստանը պետք է սկսի մշակել ռազմավարություն այդ կառույցին անդամակցելու համար:

Նա նաև հավելեց, որ բալանսավորող մեխանիզմներն ուղղակի կենսական անհրաժեշտություն են: Դա այն ամենաազդեցիկ գործիքն է, որը բերելու է մեր խաղաղության դարաշրջանի երաշխավորմանը: Ի վերջո՝ սա հնարավոր է միայն ու բացառապես՝ ոչ թե ՌԴ-ի հետ, միասին, կամ միջնորդությամբ, այլ առանց Ռուսաստանի, և քաղաքականապես՝ ի հաշիվ Ռուսաստանի՝ դուրս շպրտելով այդ չարիքը մեր տարածաշրջանից: Սա է լինելու հայկական դիվանագիտության ամենակարևոր գործունեության արդյունքը, որը մեզ կապահովի խաղաղություն, մինչ այդ խաղաղություն չսպասեք:

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

39 minutes ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

2 hours ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

2 hours ago

Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…

3 hours ago

Մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները

Գերմանիայում մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։ Գերմանիայի քաղաքացիները կքվեարկեն կոնկրետ թեկնածուի և մի կուսակցության օգտին:…

3 hours ago

Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել

Դատարանը սահմանափակել է Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Այս մասին դատական նսիտից հետո լրագրողների…

4 hours ago