Լրահոս 24/7

Թե՛ Օսկանյանը, թե՛ Ղազինյանը չեն խորշում հերթական արդարացումը հրամցնել Ադրբեջանի հերթական հարձակման համար. Ջուլհակյան

«Քոչարյանական շրջիկ թափառախումբը վերջին երկու տարիներին լծված էր Ադրբեջանի 2020թ․-ի սանձազերծած պատերազմն արդարացնելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությանը, պատերազմ հրահրելու հարցում մեղավոր կարգելու «նվիրական» գործին՝ ի թիվս այլ անհեթեթությունների նաև պնդելով, թե Ադրբեջանը ստիպված է եղել հարձակվել, քանզի իբր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բանակցությունները սկսում է սեփական կետից»։

Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ նշելով, որ հիմա այս «նույն խմբակը, ի դեմս քոչարյանական աբոզի կարկառուններ Վարդան Օսկանյանի և Արթուր Ղազինյանի, պնդում է, որ օր առաջ պետք է իշխանափոխություն լինի, պետք է փոխել բանակցողին, որպեսզի նոր բանակցողը սկսի սեփական կետից՝ այդպիսով հետաձգելով հնարավոր պատերազմը»։

«Տրամաբանությու՞ն։ Չէ՛, չենք լսել։

Այո-այո՛, նույն այն Օսկանյանը, որը տակավին սույն թվականի օգոստոսի 30-ին հրապարակած իր հոդվածում գրել էր, որ 2020-ին Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Փաշինյանի՝ սեփական կետից բանակցությունները սկսելու պատճառով, ընդամենը 18 օր անց պնդում է, որ պետք է բանակցողին փոխել, որ վերջինս բանակցությունները սկսի սեփական կետից, որ պատերազմ չլինի։

Թե՛ Օսկանյանը և թե՛ Ղազինյանը չեն խորշում նաև հերթական արդարացումը հրամցնել «եղբայրական» Ադրբեջանին արդեն վերջին ագրեսիան սանձազերծելու համար։

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա սեպտեմբերի 13-ի հարձակումը վերջիններս արդարացնում են մի «անմեղ» ենթադրությամբ, որ Ալիևը թերևս հարձակվել է, քանի որ Փաշինյանի կողմից նրան ենթադրաբար տրվել են բանավոր խոստումներ։ Դե խեղճ Ալիևն էլ ի՞նչ աներ։ Ստիպված հարձակվել է։ Ըստ Օսկանյանի՝ կաշկանդված են նաև այդ ենթադրյալ «բանավոր խոստումներին» ներկա գտնված կողմերը։ Ի՞նչ խղճով միջամտեն։ Ըստ այդմ՝ բոլոր կողմերի գործողությունները և/կամ անգործությունն արդարացված է, բացի Հայաստանից։ Մեղավոր է Հայաստանը։ Ագրեսիայի ենթարկված Հայաստանը։

Տրամաբանական շղթաներ կառուցելու մեծ վարպետ Օսկանյանը նաև հերթական անգամ խոսում է իշխանությունների՝ «դիվանագիտության և միջազգային հարաբերությունների մասին տարրական գիտելիքներից շատ հեռու» լինելուց՝ ընդգծելով բանակցային գործընթացում իր երկարատև փորձը։ Այստեղ իհարկե կարելի էր հիշել, որ թերևս այդ բազմամյա լրջագույն փորձի շնորհիվ էր, որ 1999 թվականին հոկտեմբերի 27-ից հետո ստորագրվեց Ստամբուլյան խարտիան, որով փաստացի ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բազմամյա փորձի շնորհիվ էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր բնօրրանում ինքնորոշվելու իրավունքի հարցը վերածվեց պրիմիտիվ տարածքային վեճի, այդ փորձի շնորհիվ էր, որ բանակցվեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում նախատեսող Ընդհանուր պետության տարբերակը, այդ փորձի շնորհիվ էր, որ պատրաստակամություն հայտնվեց փոխանակել Մեղրին Լեռնային Ղարաբաղով, և վերջապես այդ բազմամյա փորձի շնորհիվ էր, որ համաձայնեցվեցին Մադրիդյան սկզբունքները՝ ամրագրելով ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման շրջանակներում։ Փորձ մի ասա, փորձանք ասա։ Բայց էդ հիշողությունները թողնենք մեկ այլ առիթի համար։

Իսկ իրականությունն այն է, որ ոչ միայն մեծարգո Օսկանյանի, այլ, առհասարակ, այս խոսույթի հիմնական հեղինակների և առաջ մղողների նպատակն այն է, որ այս կոնֆլիկտը չստանա լուծում, հավերժ շարունակվի, իրենք էլ, նման լոլոներ կարդալով, անընդհատ փորձեն խաբել մեր ժողովրդին՝ նորանոր աղետներ բերելով մեր երկրի, մեր ժողովրդի գլխին։ Բայց մեր հանրությունն այլևս առաջվա միամիտը չէ, և մարած պարտատոմսի վերածված հարգարժան տիկնանց և պարոնների պիտանելիության ժամկետն անցած այս լոլոներն այլևս դատապարտված են անտեսման»,-գրել է պատգամավորը։

Թիվ 1

Recent Posts

Պուտինը դիմել է ռուսաստանցիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանին միանալու երկրորդ տարեդարձի կապակցությամբ…

13 mins ago

Նախատեսվում է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. նոր նախագիծ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ,…

19 mins ago

Հայաստանում բացվել է Իրանի առևտրի կենտրոնը

Երևանում այսօր բացվել է Իրանի առևտրի կենտրոնը։ Այնտեղ ներկայացված են իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի,…

22 mins ago

«Հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը». Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը վստահ է, որ հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը. «Եվ նրանք (դեմոկրատները)…

25 mins ago

Անդրադարձել են Իրանի Չաբահար նավահանգստում ՀՀ մասնակցության հնարավորությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար…

44 mins ago

ՄԻՊ-ը եղել է Բուլղարիայում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ…

58 mins ago