«Մենք կատարեցինք մեր ընտրությունը հանուն փոփոխության, հանուն մեր համայնքի զարգացման ու բարեկեցության»։
Այս մասին գրել է Բյուրեղավան խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների ցուցակը գլխավորող Վլադիմիր Վարդևանյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:
















