

Սեպտեմբերի 12–ի լույսի 13–ի գիշերը Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետեւանքով 7600 մարդ հարկադրված լքել է իր տունը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Տուժել են Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերը։ Տուժած բնակավայրերում աշխատանքները շարունակվում են, վնասն ամբողջությամբ դեռ գնահատված չէ։
Ինչպես տեղեկանում ենք Կառավարություից, ավերածությունները շատ են հատկապես Գեղարքունիքի մարզում։ Այստեղ վնասվել է 195 շենք–շինություն, բնակելի տներ, դպրոցներ, բուժկետ, էլեկտրասնուցման լարեր, գազախողովակներ, հրդեհվել են ցորենի ու գարու ցանքերը։ շ
Միայն Սոթքում 60 տուն է ոչնչացվել, 117–ը՝ մասնակի վնասվել։ Վնասներ են գրել նաեւ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Կութ, Այրք, Լուսակունք բնակավայրերը։
Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում վնասվել է 9 շենք–շինություն. բնակելի 2 տուն, 3 հյուրատուն, առողջարան, վարչական շենք, էլեկտրալարեր, գազախողովակներ։ Նախնական հաշվարկով հրդեհվել է 10 հա անտառածածկ տարածք։
Սյունիքում վնասվել է 19 շենք–շինություն։ Վնասներ են կրել Ակներ, Վերիշեն, Քարաշեն, Վաղատուր, Կապան, Նորավան եւ Աղիտու բնակավայրերը։ Վնասվել է 3 տուն, 1 հանդիսության սրահ, 3 շենքի տանիք, 2 շտապօգնության մեքենա, ավտոճանապարհ:
Մանրամասները՝ տեսանյութում։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…