Լրահոս 24/7

Հարությունյանը ներկա է գտնվել Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի բացման արարողությանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գործող նախագահ Ումար Կրեմլյովը, միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և նշել. «Հայաստանը, Երևանն այս տարի դարձել են բռնցքամարտի համաշխարհային կենտրոններից մեկը: Մայիս ամսին մենք հյուրընկալել էինք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը, կարծում եմ, մեր գործընկերները կհիշեն դեռ երկար տարիներ: Այսօր էլ հյուրընկալում ենք Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը:

Ողջունում եմ կոնգրեսի մասնակիցներին և մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կյանքում սա կարևոր իրադարձություն է: Ըստ էության, Երևանում նաև որոշվում է, թե Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան և համաշխարհային բռնցքամարտն ինչ զարգացում է ունենալու առաջիկա տարիներին: Մենք պատրաստ ենք համագործակցել ֆեդերացիայի հետ նաև առաջիկա տարիներին:

ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Եվ, ի վերջո, պետք է խոստովանենք, որ սպորտը նաև խաղաղություն է բերում աշխարհին: Պատահական չէ, որ օլիմպիական խաղերի ժամանակ բազմաթիվ կոչեր են հնչում և հենց այդ օրերին ամբողջ աշխարհում խաղաղություն է հաստատվում: Ես ցանկանում եմ, որ միջազգային մարզական միջոցառումներն այնքան շատ լինեն, որ ամբողջ աշխարհում մշտապես խաղաղություն հաստատվի»:

Կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան 170 երկրի ֆեդերացիաների ներկայացուցիչներ, այդ թվում՝ բռնցքամարտի աշխարհի հեղինակավոր դեմքեր: Կոնգրեսի օրակարգի առանցքային թեման IBA-ի նախագահի նոր ընտրությունների անցկացումն է:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago