Լրահոս 24/7
26.09.2022

ՄՕԿ-ն անհանգստություն է հայտնել Բռնցքամարտի ֆեդերացիայի՝ Երևանի կոնգրեսում կայացված որոշման պատճառով

ՄՕԿ-ն անհանգստություն է հայտնել Բռնցքամարտի ֆեդերացիայի՝ Երևանի կոնգրեսում կայացված որոշման պատճառով

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) լրջորեն անհանգստացած է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահի վերընտրության չեղարկումով, որի արդյունքում Ռուսաստանի ներկայացուցիչ Ումար Կրեմլյովը պահպանեց ղեկավարի պաշտոնը։

Այս մասին , ըստ ՏԱՍՍ-ի,  հայտնել են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից։

Կրկնակի ընտրությունները չեղարկելու մասին որոշումն ընդունվել է կիրակի օրը Երևանում կայացած  արտահերթ համագումարում։ Կոնգրեսի 106 պատվիրակ դեմ է քվեարկել նոր նախագահական ընտրությունների անցկացմանը, 36-ը՝ կողմ, չորսը ձեռնպահ են մնացել։ Այս ամենի արդյունքում, Կրեմլյովը մնացել է նախագահի պաշտոնում և կառույցը կղեկավարի ևս 4 տարի:

«ՄՕԿ-ը չափազանց անհանգստացած է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) արտահերթ համագումարով: Այլ տագնապալի ազդանշանների թվում, բացի այն, որ եղել է միայն ընտրությունների անցկացումը մերժելու քվեարկություն, և ոչ բուն ընտրություններ, դրան գումարվել է Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիայի կասեցումը IBA-ի համագումարից քիչ առաջ՝ վիճելի մեղադրանքների հիման վրա, ինչպես նաև քվեարկության ընթացակարգի քաոսային հանգամանքներ են եղել»։

ՄՕԿ-ում նշել են, որ վերջին զարգացումները կքննարկվեն կազմակերպության հաջորդ գործադիր կոմիտեում։

2019-ին ՄՕԿ-ը կասեցրեց IBA-ի աշխատանքը, որը կանգնած էր ֆինանսական և կառավարման ճգնաժամի առաջ: Միջազգային ֆեդերացիան պետք է բարեփոխումներ իրականացներ ՄՕԿ-ի պահանջներին համապատասխան, սակայն մինչ այժմ դրանք մասամբ են իրականացվել։ IBA-ի կասեցման հետ կապված՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք խաղերում օլիմպիական մրցումների կազմակերպման խնդիրը ստանձնել է ՄՕԿ-ը, մինչդեռ բռնցքամարտը դեռ 2028 թվականի Լոս Անջելեսի օլիմպիական ծրագրում չկա։

Կրեմլյովը ղեկավարել է IBA-ն (նախկին AIBA) 2020 թվականի դեկտեմբերից, մայիսի 14-ին նա վերընտրվել է կազմակերպության նախագահի պաշտոնում ոչ այլընտրանքային հիմունքներով։ Ընտրություններում Կրեմլյոի մրցակիցը պետք է լիներ Բորիս վան դեր Ֆյորսթը, սակայն ընտրությունների նախօրեին հոլանդացուն հեռացրին։ Հունիսի 14-ին Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) բավարարեց վան դեր Ֆյորսթի բողոքը՝ ասելով, որ նա թույլ է տվել մի փոքր խախտում, որը չպետք է ազդեր ընտրություններին մասնակցելու իր իրավասության վրա։

Կրեմլյովը 39 տարեկան է. 2017-2021 թվականներին նա զբաղեցրել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է