Լրահոս 24/7
26.09.2022

Ղազախստանում մեկնարկում են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությունները

Ղազախստանում մեկնարկում են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությունները

Ղազախստանի Ժամբիլի և Ալմաթիի մարզերում այսօրվանից մեկնարկել են և մինչև հոկտեմբերի 8-ը կշարունակվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ՝ «Փոխգործակցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022»  անվանումներով:

Այս մասին հաղորդել է Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ մինչև հոկտեմբերի 8-ը անցկացվելիք զորավարժությունների ընթացքում «մշակվելու են պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և բազմակողմանի ապահովման հարցերը»:

Ավելի վաղ ՀԱՊԿ միացյալ շտաբը հայտնել էր, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները նախատեսում են մշակել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում զինված հակամարտության տեղայնացման ուղղությամբ կոլեկտիվ անվտանգության համատեղ օպերացիայի նախապատրաստման և անցկացման հարցերը։

Զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի հավաքական ուժերի նոր ստորաբաժանում՝ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ կազմավորումը։
 
«Որոնում-2022» հատուկ զորավարժության ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական մարմինների ուժերի և միջոցների կողմից հետախուզության կազմակերպման և ներդրման հարցերը՝ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի շահերից ելնելով։

«Էշելոն-2022» հատուկ զորավարժությունն էլ ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման հարցերի մշակմանը։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է