Ղազախստանի Ժամբիլի և Ալմաթիի մարզերում այսօրվանից մեկնարկել են և մինչև հոկտեմբերի 8-ը կշարունակվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ՝ «Փոխգործակցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022» անվանումներով:
Այս մասին հաղորդել է Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ մինչև հոկտեմբերի 8-ը անցկացվելիք զորավարժությունների ընթացքում «մշակվելու են պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և բազմակողմանի ապահովման հարցերը»:
Ավելի վաղ ՀԱՊԿ միացյալ շտաբը հայտնել էր, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները նախատեսում են մշակել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում զինված հակամարտության տեղայնացման ուղղությամբ կոլեկտիվ անվտանգության համատեղ օպերացիայի նախապատրաստման և անցկացման հարցերը։
Զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի հավաքական ուժերի նոր ստորաբաժանում՝ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ կազմավորումը։
«Որոնում-2022» հատուկ զորավարժության ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական մարմինների ուժերի և միջոցների կողմից հետախուզության կազմակերպման և ներդրման հարցերը՝ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի շահերից ելնելով։
«Էշելոն-2022» հատուկ զորավարժությունն էլ ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման հարցերի մշակմանը։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…