Լրահոս 24/7
26.09.2022

ՀՀ ԱԳՆ-ի դիմաց մի շարք քաղաքական և հասարակական ուժեր հավաք են իրականացրել՝ պահանջելով դուրս գալ ՀԱՊԿ-ից

ՀՀ ԱԳՆ-ի դիմաց մի շարք քաղաքական և հասարակական ուժեր հավաք են իրականացրել՝ պահանջելով դուրս գալ ՀԱՊԿ-ից

Այսօր մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց հավաք են իրականացրել «ՀԱՊԿ-ից դուրս» խորագրով: Վերջիններս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին նամակ-պահանջ են հանձնել՝ պահանջելով դուրս գալ ՀԱՊԿ-ից:

«Հանուն հանրապետություն» կուսակցության անդամ Ռուբեն Մեհրաբյանը նշել է, որ եթե համարվում ես ՌԴ-ի դաշնակիցը, ապա քեզ չեն օգնելու: Նա հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ կան երկրներ, որոնք պատրաստ են մեզ զինել, սակայն որոշ պետություններ թույլ չեն տալիս:

«Հիմա ես հարց եմ տալիս՝ դուք ո՞ւմ շունն եք, որ չթողնեք մեզ զինվել կամ չզինվել: Այստեղ է, որ պետք է դրսևորվի քաղաքական կամք, վճռականություն և բացառապես սեփական շահերի հետապնդում: Քանի մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, մեզ պատրոն չեն տալու: Կկարեկցեն, հումանիտար օգնություն կտան, մի քիչ էլ փող կտան, բայց զենք չեն տա: Համաշխարհային չարիքի դաշնակցին չեն զինում»,- նկատել է քաղաքագետը:

Նույն կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն էլ իր ելույթում ընդգծել է, որ այն իրավիճակը, որում ՀՀ-ն այս պահին գտնվում է, հնարավոր է հաղթահարել բացառապես եթե դադարեցվի ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը: 

«Սա արդեն ՀՀ-ի գոյության հարցն է: Մենք գտնվում ենք ռազմաքաղաքական մի դաշինքի կազմում, որի անդամները չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Դրա վերաբերյալ որևէ դատապարտող հայտարարություն մեր, այսպես կոչված, դաշնակիցները չեն կատարել: Նույնիսկ գեթ մեկ անգամ ցավակցական խոսք չեն ուղղել սեպտեմբերի 13-ին ՀՀ սահմանների նկատմամբ գործված ոտնձգության հետևանքով զոհված քաղաքացիական անձանց վերաբերյալ»,- ասել է քաղաքական գործիչը:

Բաբաջանյանի խոսքով՝ ՀՀ-ին նման դաշնակիցներ պետք չեն, որոնք Հայաստանի գլխին նոր սպառնալիքներ են բերում. «Կա՛մ ՀԱՊԿ, կա՛մ Հայաստան: Մենք չենք կարող մեր զավակների կյանքի գնով շարունակել երկչոտության այս խայտառակ արշավը, որի գինը թանկ ենք վճարում»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է