Լրահոս 24/7
26.09.2022

ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

Հայ կերպարվեստի զարգացման, երիտասարդների մասնագիտական կրթության, գեղագիտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:

Արամ Իսաբեկյանի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

Դուք բացառիկ տաղանդով և ինքնատիպ ձեռագրով օժտված արվեստագետ եք, որի գործունեությունն ու արվեստին անմնացորդ նվիրումը բարձր գնահատանքի են արժանի: Անհնար է պատկերացնել արդի հայ կերպարվեստն առանց Ձեր ավանդի, որի ինքնատիպությունը հաստատվել է վաղուց:

Ձեր արվեստն իր արժևորումն է ստացել ոչ միայն հայրենի գեղանկարչության և արվեստագիտական մտքի համատեքստում, այլև ճանաչելի՝ միջազգային արվեստասեր հասարակության շրջանում: Մաղթում եմ Ձեզ անսպառ ստեղծագործական ներշնչումներ, երկար ու բեղուն տարիներ»:

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարչի 70-ամյակին նվիրված ցուցահանդես. ներկայացված ստեղծագործություններն արտացոլում են Արամ Իսաբեկյանի անցած ուղին՝ տարբեր տարիների, տարբեր ոճերով արված աշխատանքներ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գնահատմամբ՝ Արամ Իսաբեկյանը յուրօրինակ անհատ է և արվեստագետ, որի վաստակն անգնահատելի է նաև երիտասարդ սերնդի մասնագիտական կրթության, ճաշակի ձևավորման գործում։ 

ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանն ասել է, որ չի պատկերացնում իր կյանքն առանց նկարելու. «Իմ արվեստը կարող ենք բաժանել մի քանի մասերի՝ մինչև անկախությունը, անկախության շրջան, այս վերջին տարիներին ստեղծած գործեր, որոնք ներկայացնում են մեր երկիրն իր դժբախտություններով, տխրությամբ, ուրախությամբ»։

Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է