

Երիտասարդների տոնը Գյումրիում մեկնարկեց Տեխնոլոգիական կենտրոնից: Կայացավ «Փոխակերպվող կրթություն» խորագրով համաժողովը: Այս խորագիրը 2019 թվականին նույնն է աշխարհի բոլոր երկրների համար: Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասաց, կրթության ոլորտում փոխակերպումներն անհրաժեշտություն են, բայց պետք է գտնել կիրառման ճիշտ տարբերակները: Ըստ նրա, կրթության մեջ ինչ-որ բան փոխելը մեծ դժվարությունների հետ է կապված: Մեկ փոփոխությունն իր հետ բազմաթիվ չկանխատեսված փոփոխություններ է բերում: Առաջնային է նաեւ հոգեբանական գործոնը:
«Դա տեխնիկական մի բան չի, լարը էստեղից անջատենք, մի այլ տեղ միացնենք: Պետք է լավ պլանավորենք ամեն ինչ: Առաջին հերթին պետք է մտածել ոչ միայն ինչը փոխելու, այլեւ՝ ինչը պահելու մասին: Այս առումով գիտելիքն եմ կարեւորում: Այսօր էսպիսի մոտեցում կա, քանի որ google-ն ամեն ինչ գիտի, էլ սովորելու կարիք չկա, միայն հմտություններն են կարեւոր: Եվ սա երիտասարդները հաճախ սխալ են հասկանում: Ուղղակի պետտք է սովորելու ձեւերը փոխենք: Եթե առաջվա երեխան սովորում էր միայն դպրոցում եւ դասագրքերից, այսօր այդ ճանապարհները բազմազան են՝ համացանց, դասընթացներ եւ այլն: Պետք է ֆորմալ կրթությունը զուգակցել ոչ ֆորմալով՝ առավելագույն արդյունքի համար: Սրանք իրար լրացնում են: Ոչ ֆորմալ կրթությունը կարեւոր հմտություններ է տալիս, ճկուն է, արագ արձագանքում է փոփոխություններին՝ ի տարբերություն ֆորմալ կրթությանը: Բայց միայն դա բավարար չէ: Այսօրվա երիտասարդը պետք է հասկանա, որ դպրոցը տալիս է բազային, մնալուն գիտելիք: Եթե ինչ-որ բան դարեր շարունակ մնացել է, ուրեմն առաջիկա դարերում էլ կմնա: Սա է պետք կարեւորել»:
Լուսանկարները՝ հղումով․
Ավելին՝ armtimes.com
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…