Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ժամանել է Կիև: Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։ «Ես ուրախ եմ վերադառնալ Կիև»,- գրել է նա իր լուսանկարի տակ, որում նա պատկերված է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էտյեն դե Պոնսենի հետ: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը չի նշել այցի նպատակը։














