Փարիզում կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
Այս մասին գրել և լուսանկարներ է հրապարակել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն՝ նշելով, որ քննարկել են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը, որտեղ, ըստ նախարարի, պետք է ավարտվեն ռազմական գործողություններն ու ադրբեջանական զորքերը վերադառնան նախնական դիրքեր:
Լեկորնուն հայտնել է, որ ամենաարագ ժամկետում ֆրանսիական պատվիրակություն կժամանի Հայաստան՝ իրավիճակի գնահատման համար:














