«Ալավերդի խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, ընտրությունների արդյունքներով հաղթողը չորոշվեց։ Ձեր որոշմամբ երկու քաղաքական ուժ ստացավ հավասար` ավագանու 13-ական մանդատ։ Շնորհակալ եմ մեզ տված յուրաքանչյուր արդար, ազնիվ քվեի համար։
Մենք հաղթեցինք բնակչության թվով համայնքի 3 ամենախոշոր բնակավայրերում ևս` Ալավերդիում, Օձունում, Շնողում։
Հավատում եմ, որ հետընտրական զարգացումները հնարավորություն կտան մեզ ձեզ հետ միասին կերտել մեր երազանքների Ալավերդի համայնքը»,- գրել է Ալավերդի խոշորացված համայնքի ՔՊ թեկնածու Արեն Մկրտչյանը։














