Team Telecom Armenia ընկերությունը հայտնում է, որ Հայաստանում դարձյալ ինտերնետի խնդիր կա:
Հաղորդագրության համաձայն՝ միջազգային կապուղիների խափանման պատճառով ՀՀ բաժանորդները զրկվել են ինտերնետ հասանելիությունից։
Ընկերությունը տեղեկացնում է, որ ներկա պահին հասանելի են միայն ձայնային ծառայությունները։ Տեխնիկական թիմն իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։














