Լրահոս 24/7
28.09.2022

Գրիգոր Մինասյանը՝ արդարադատության նախարար նշանակվելու մասին

Գրիգոր Մինասյանը՝ արդարադատության նախարար նշանակվելու մասին

Ես իրականացնում եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնավարումը, արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ և քննարկում չի եղել։ 

Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք առաջարկ ստացե՞լ նոր պաշտոնում առաջադրվելու համար։

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, առաջարկ լինի, փոխնախարարը կընդունի՞, թե՞ ոչ, Մինասյանը պատասխանեց․ «Եթեներով չեմ պատրաստվում հարցերին պատասխանել, այլ մեկնաբանություն այս հարցի շուրջ չեմ ցանկանում ավելացնել»։ 

Մինասյանը նաև անդրադարձավ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ նշանակելու հարցին։ Ըստ նրա՝ դեռ ԱԺ-ն պետք է քվեարկի, որից էլ պարզ կլինեն արդյունքները։ 

«Պաշտոնապես հայտարարված է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ԲԴԽ-ի անդամ լինելու համար առաջադրել է պարոն Անդրեասյանին ու տիկին Թումանյանցին։ Հետո ԱԺ-ն կքվեարկի, և արդյունքները կտեսնենք»,- ասաց Մինասյանը։ 

Հարցին՝ արդարադատության նախարարությունը հետևողակա՞ն է օրերս Եռաբլուրում ոստիկանության կողմից իշխանության մուտքը արգելել փորձող զոհված զինծառայողների ծնողների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի հետ կապված հարցի վերաբերյալ, ի՞նչ քայլեր է ձեռնարկում գերատեսչությունը, Մինասյանը պատասխանեց․ «Արդարադատության նախարարությունը հետևողական է այս հարցի շուրջ։ Ես շատ ցավում եմ տեղի ունեցածի համար, խոնարհվում եմ զոհվածների ծնողների առջև: Իսկ ինչ կապված է ոստիկանությունում տեղի ունեցող ներքին քննության հետ, դեռևս տեղեկություններ չկան, արդյունքները կլինեն և կքննարկենք»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է