Լրահոս 24/7
28.09.2022

Կարծես՝ ամբողջ աշխարհում կա միանշանակ կոնսենսուս, որ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է վերադառնա ելման դիրքեր. Աղաջանյան

Կարծես՝ ամբողջ աշխարհում կա միանշանակ կոնսենսուս, որ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է վերադառնա ելման դիրքեր. Աղաջանյան

Երեկ Ֆրանսիայում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հանդիպման ժամանակ Մակրոնն ասել է՝ հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր, Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր:  

Բացի դրանից, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն  ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել է իրադրությունն Ադրբեջանի հետ սահմանին, ինչից հետո  Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ իրավիճակը գնահատելու համար պատվիրակություն կուղևորվի Հայաստան:
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ։     

«Հայ-ֆրանսիական հարաբերությունները, ինչպես միշտ, այնպես էլ այս օրերին, շարունակում են բարձր մակարդակի վրա գտնվել, և մենք մշտապես թե՛ Ֆրանսիայի ժողովրդի, թե՛ Ֆրանսիայի կառավարությունների աջակցությունը նման դժվար իրավիճակներում զգացել ենք և երախտապարտ ենք թե՛ ֆրանսիացի ժողովրդին և թե՛ Էմանուել Մակրոնին ու նրա կառավարությանը այս աջակցության համար։ Սրանք գործուն քայլեր են, գործուն հանդիպումներ են, որոնք կոնկրետ արդյունքներ են հետապնդում»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը։


Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի և Ֆրանսիայի դիրքորոշմանն այս իրավիճակին՝ նա նշեց, որ սա, բարեբախտաբար, եզակի երևույթ չէ. ԱՄՆ-ն նույնպես նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել, ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ տարբեր երկրներ նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել, և այս հարցում կարծես ամբողջ աշխարհում կա միանշանակ կոնսենսուս. դա այն է, որ ագրեսորը, տվյալ պարագայում՝ Ադրբեջանը, Ադրբեջանի զինված ուժերը պետք է վերադառնան ելման դիրքեր, որի արդյունքում պետք է վերացվեն Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգությունը և ագրեսիայի հետևանքները։           

Խոսելով այն մասին, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հանձնաժողովի մեկ այլ անդամ, սենատոր Մարկո Ռուբիոյի հետ միասին ներկայացրել է երկկուսակցական համատեղ բանաձև, որով կոչ է արվում դադարեցնել անվտանգային աջակցությունն Ալիևի վարչակարգին և դատապարտել Բաքվի անօրինական հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Նախ ուզում եմ արձանագրենք, որ նախաձեռնության փաստն ինքնին արդեն դրական ազդակ է և ուղերձ։

Ես կարծում եմ, որ այդ գործընթացը պետք է դիտարկել որպես ավելի մեծ և ավելի  գլոբալ գործընթացի մի բաղկացուցիչ մաս։ Նաև գործընթացի տարբեր հատվածներ են օրինակ՝ վարչապետի հանդիպումը պետքարտուղար Բլինքենի հետ, մեր արտաքին գործերի նախարարի հանդիպումը Բլինքենի հետ, ինչպես նաև վերջինիս կողմից միջնորդավորված հանդիպումը Ադրբեջանի  արտաքին գործերի նախարարի հետ։ Նույն գործընթացի մաս պետք է նաև դիտել Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և այլն»։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է