Լրահոս 24/7
28.09.2022

Մեծապես արժևորվել են Ֆրանսիայի ուղիղ և հասցեական հայտարարությունները

Մեծապես արժևորվել են Ֆրանսիայի ուղիղ և հասցեական հայտարարությունները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Լևոն Հովհաննիսյանը բարձր է գնահատել Լյուկ Դըվինազի նվիրվածությունը հայ-ֆրանսիական բարեկամությանը, ինչի դրսևորումը նաև այս օրերին Հայաստանում գտնվելն ու հայ ժողովրդին համերաշխության ցուցաբերումն է։

«Ցավոք, այս անգամ Ձեր այցելությունը, որը նախատեսված էր տոնական առիթով, համընկավ չափազանց ծանր իրավիճակի հետ, երբ մենք դիմակայում ենք մեր երկրի ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիային ու դրա ծանր հետևանքներին: Մեծապես արժևորում ենք ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում և Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման համատեքստում բարեկամ Ֆրանսիայի բոլոր մակարդակներով հայ ժողովրդին ուղղված բացառիկ համերաշխությունն ու մեծ ուշադրությունը, ուղիղ և հասցեական հայտարարությունները»,-ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալը։

Խոսելով Երևանի և Ֆրանսիայի գործընկեր քաղաքների միջև հաստատված ծրագրերից՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ արդեն իսկ հստակ քայլեր են տարվում մի շարք ուղղություններով նախանշված նախագծերը գործնական փուլ տեղափոխելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազն իր հերթին նշել է, որ չնայած նրան, որ փոխվեց պատվիրակության այցի բնույթը, իրենց համար ևս կարևոր էր չընդհատել հայաստանյան այցը: Անդրադառնալով ապակենտրոնացված համագործակցությանն ու Երևանի և Լիոնի միջև ձևավորված հարաբերություններին՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նկատել է, որ կան բազում կետեր, որոնք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն կտան:

Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են նաև Լիոնի հետ համատեղ 2023թ.-ից մեկնարկվելիք գործակցության նոր եռամյա ծրագրի մշակմանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է