ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն հանգիստ:
«Կրակոցներ չկան»,- գրել է պատգամավորը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ, ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:














