

«Զանգակը» ստեղծում է մանկավարժական և կրթական նոր պահանջներին համապատասխան դասագրքեր, իրականացնում ուսուցչի աշխատանքը հեշտացնելուն միտված բազմաթիվ նախաձեռնություններ: Այս և այլ թեմաների շուրջ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի հետ:
-«Զանգակ» հրատարակչությունը ստանձնել է նոր սերնդի դասագրքեր ստեղծելու բարդ ու պատասխանատու աշխատանքը: Այսինքն՝ «հին» սերնդի դասագրքերն իրենց սպառե՞լ են:
– Որպես դասագրքաստեղծ կառույց` «Զանգակը» միշտ էլ փորձել է ստեղծել տվյալ ժամանակի մանկավարժական և կրթական պահանջներին համապատասխան դասագրքեր: Այսօր առավել, քան երբևէ թե՛ հասարակության, թե՛ պետության կողմից կրթության առջև դրված պահանջներն ավելի խիստ ու տարողունակ են: Համաշխարհային մանկավարժական գիտությունն օր օրի այդ պահանջներին համապատասխան առաջարկում է իր նորագույն լուծումները: Այս համատեքստում էլ կարևոր անհրաժեշտություն է դարձել նոր պահանջներին համապատասխան, նորարական մոտեցումներով ու լուծումներով հագեցած դասագրքերի հրատարակումը:
-Իսկ արդյո՞ք փոխվել է կրթության նպատակը:
-Կրթության գլխավոր միտումը սովորել կարողացող, սովորելու գաղտնիքներին տիրապետող, սովորելու կարողություններով ու հմտություններով զինված մարդու ձևավորումն է: Դա ենթադրում է, որ այս միտումը պետք է լինի ողջ ուսումնական գործընթացի առանցքում, հետևաբար նաև այն իրականացնող գործիքամիջոցների, մասնավորապես դասագրքերի կազմման սկզբունքների հիմքում: Այո՛, ժամանակակից կրթությունը պետք է լինի սովորել սովորեցնող, և քանի դեռ ուսուցման/ուսումնառության գործընթացում դասագիրքը պահպանում է իր կարևորագույն դերը, և կարծում եմ` դեռ երկար ժամանակ կպահպանի, ուստի դասագրքերը գիտելիքների դասական ակադեմիական աղբյուրից բացի պետք է լինեն նաև սովորել սովորեցնող գործիքամիջոցներ: Սա, իհարկե, չի նսեմացնում դասագրքերի դերը` որպես գիտելիքի կարևոր ու համակարգված աղբյուրի, ավելին` փորձում ենք դրանց վերագրել օրվա հրամայական դարձած մի կարևոր գործառույթ ևս: Եվ դասագրքի նոր հայեցակարգը պետք է մատնանշի այն մոտեցումներն ու միտումները, որոնք դասագիրքը կդարձնեն սովորել սովորեցնող: Իսկ դրանք շատ բազմազան են:
Ավելին՝ armenpress.am
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…