Լրահոս 24/7

Առաջիկայում կհայտարարվի Ագարակ–Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Խորհուրդը քննարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4՝ Ագարակ–Քաջարան մոտ 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագրի իրականացման ընթացքը և հաստատել շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը, որոնց հիման վրա առաջիկայում կհայտարարվի Ագարակ–Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթը։

Կառավարման խորհրդի կողմից հաստատվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի շրջանակում իրականացվող Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի շուրջ 8կմ հատվածի  շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի արդյունքները՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հանձնարարելով պայմանագիր կնքել մրցույթը հաղթած կապալառու կազմակերպության հետ։

Փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է, որ Հայաստանի ճանապարհային ցանցի արդիականացման և զարգացման հարցում Հյուսիս-հարավ ենթակառուցվածքային ծրագրի իրագործումն էլ ավելի մեծ կարևորություն և ռազմավարական նշանակություն է ստացել հատկապես առկա մարտահրավերների լույսի ներքո: Ուստի, հանձնարարել է բոլոր ջանքերը ներդնել ծրագրի սահուն և արդյունավետ իրականացումն ապահովելու համար։

Փոխվարչապետն ընդգծել է, որ ծրագրի կառավարման խորհուրդը շարունակում է իր ուշադրության և համակարգման ներքո պահել ծրագրին վերաբերող կարևոր հարցերն ու առաջարկել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին ցուցաբերել բավարար աջակցություն և ճկունություն՝ ծրագրին վերաբերող խնդիրների լուծման հարցում:

Կառավարման խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր, որոնց վերաբերյալ Փոխվարչապետի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

49 mins ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

1 hour ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

1 hour ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

1 hour ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

2 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

2 hours ago