Լրահոս 24/7
29.09.2022

Միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարում չի իրականացվում․ վարչապետ

Միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարում չի իրականացվում․ վարչապետ

Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում անդրադարձավ երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքին։

Ըստ նրա՝ Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն են իրականցրել ինժեներական աշխատանքներ իրականցնող մեր ստորաբաժանումների ուղղությամբ և հարվածներ են հասցրել։ Ընդ որում՝ ինժեներական աշխատանքները իրականացվել են Հայաստանի տարածքում և հարված հասցրած ադրբեջանական զորքերը նույնպես գտնվում են Հայաստանի տարածքում։ 

«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է։ Հայաստանի տարածքը օկուպացված է։ Մեր դիրքորոշումը աներկբա է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության տարածքից։ Ուզում են մի նրբության մասին ընդգծել՝ մենք Զինված ուժերի լայնածավալ բարեփոխումների գործընթաց ենք սկսել և Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ Հայաստանի Հանարապետությունը հնարավորություն չունենա իրականացնել այդ բարեփոխումները։

Նաև տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով ու դեպքերով նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, և նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի։ Մենք դեպքեր ունենք, երբ որ միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարումը չի իրականացվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից։

Սա ցավալի իրողություն է, և խորապես պետք է վերլուծենք այս իրավիճակը։ Մենք պետք է արձանագարենք ևս մի բան․ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, մեր պետականությունից, մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք, բայց ուզւոմ եմ ընդգծել, որ մենք վճռական ենք, մեր անկախությունը ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում»,- իր խոսքում ասաց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը նաև իր խոնարհումը հայտնեց Հայոց բանակին․  «Փառք բոլոր այն հերոսներին, ովքեր կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմքում»։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է