Լրահոս 24/7
29.09.2022

Պարգևատրվել են N զորամասի տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի մի շարք ծառայողներ

Պարգևատրվել են N զորամասի տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի մի շարք ծառայողներ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով 2022 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Գյոկչի» հանդամասում առաջացած հրդեհի մարման աշխատանքներին գործուն աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի մի շարք ծառայողներ պարգևատրվել են:

ՀՀ ՊՆ օդաչուների պատվիրակությանն ընդունել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Գնդապետը շնորհակալություն է հայտնել ՊՆ մասնագետներին դժվարին պահին արդյունավետ համագործակցության համար: Հանդիպման վերջում Արմեն Գասպարյանն ընթերցել է նախարարի հրամանը և հանձնել պատվոգրերն ու մեդալները:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 740-Լ որոշմամբ հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 33-րդ ենթակետով. ՀՀ ՊՆ N զորամասի տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի ղեկապետեր, ավագ լեյտենանտներ Արման Հրաչի Աբգարյանին, Արտյոմ Գագիկի Հարությունյանին, կողային տեխնիկներ, ավագ լեյտենանտներ Արտեմ Սեյրանի Շահազիզյանին, Տիգրան Գուրգենի Ավետյանին, ավիացիոն սպառազինության և դեսանտային սարքավորումների սպասարկման խմբի ավիացիոն տեխնիկ, ավագ լեյտենանտ Կարեն Վահագնի Մխիթարյանին հանձնվել են պատվոգրեր։

«Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են էսկադրիլիայի ղեկապետ, կապիտան Գոռ Գառնիկի Ղարիբյանը, էսկադրիլիայի ինժեներա-ավիացիոն ծառայության ավիացիոն սպառազինության և դեսանտային սարքավորումների սպասարկման խմբի ավագ ավիացիոն տեխնիկ, կապիտան Լևոն Նորայրի Դանիելյանը, իսկ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով՝ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Տիգրան Արծվիի Աշոտյանը և զորամասի ավագ ղեկապետ, փոխգնդապետ Սերգեյ Վլադիմիրի Քեշիշյանը»,- նշվում է ԱԻ նախարարի հրամանի մեջ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է