Լրահոս 24/7
29.09.2022

Կներդրվի ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմ

Կներդրվի ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմ

Կառավարությունը սահմանել է Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը: Արդյունքում նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրում, որը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական ցարգացմանը և հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը՝ մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմի հիմք հանդիսանալով:

Ըստ տարակարգի շնորհման միջոցով ուսուցչի մասնագիտական առաջխաղացման՝ տրվել են բնութագրող անվանումներ՝ 1-ին և 2-րդ տարակարգի դեպքում՝ Ավագ և Հմուտ ուսուցիչ, 3-րդ և 4-րդ տարակարգի դեպքում՝ Վերապատրաստող և Հետազոտող ուսուցիչ։

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է արդիականացնել տարակարգի շնորհման գործընթացը՝ այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափորոշիչներին, միաժամանակ «որակավորման տարակարգ» հասկացության սահմանումը «Հանրակրթության մասին» օրենքում խմբագրվել է՝ փոխկապակցելով «մասնագիտական չափանիշ» հասկացությանը, որից ելնելով էլ 3-րդ և 4-րդ տարակարգի դիմելու հնարավորություն ընձեռվում է կամավոր ատեստավորման առնվազն անցողիկ միավորից բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին որպես մասնագիտական ցարգացմանը խթանող կարևոր լուծում, քանի որ կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի հավաստումն է, հետևաբար տարակարգ ստանալուց առաջ ուսուցիչը պետք է անցնի կամավոր ատեստավորում, որը նաև աշխատավարձի զգալի աճի հնարավորություն կտա:

Առաջարկվում են նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, մասնավորապես, տարակարգի շնորհման հիմք է ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ մի շարք չափանիշներ, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը։ Հիմնավորման համաձայն՝ նոր կարգը թույլ կտա մեծացնելու համակարգի արդյունավետությունը, խրախուսելու զարգացման հնարավորությունները, նպաստելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը:

Ինչպես նշել է ԿԳՄՍ փոխնարար Ժաննա Անդրեասյանը, նոր կարգով նախատեսվում է տարակարգի մեխանիզմը փոխկապակցել ուսուցիչների մասնագիտական չափանիշներին։ «Սրանով նաև հնարավորություն ենք ունենում ներդնել ուսուցչի աշխատանքային կարիերայի կամ աշխատանքային առաջխաղացման մոտեցում։ Սրա արդյունքում ուսուցիչը հնարավորություն կստանա, ի լրումն գործող համակարգերի, 10-50 տոկոս հավելավճար ստանալ՝ 5 տարի ժամկետով»,-նշել է նա։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարակարգով գնահատվում է, թե ինչքանով է ուսուցիչը ստեղծագործաբար վերաբերվում և ինչքանով է իր իմացած գիտելիքը արդյունավետ և ստեղծագործաբար մատուցում աշակերտին, որպեսզի աշակերտն էլ հնարավորինս հաճույքով ներգրավվի կրթական գործընթացի մեջ:

«Մենք չորս տարակարգ ունենք և ուսուցիչներին գնահատում ենք ըստ այդմ: Այսինքն՝ ատեստավորմամբ աշխատավարձն էականորեն բարձրացնում ենք և տարակարգով կրկին էականորեն բարձրացնում ենք՝ 10-50 տոկոս: Ըստ էության, մենք արձանագրում ենք, որ ոչ թե կառավարությունն է ուսուցչի աշխատավարձը բարձրացնում կամ չբարձրացնում, այլ ուսուցիչն ինքն է որոշում իր աշխատավարձը բարձրացնի, թե չբարձրացնի:

Մենք հընթացս այդ որոշմանը եկանք, որովհետև նաև շատ հաճախ պատահում է, որ մի անգամ աշխատավարձ են բարձրացնում, հետո մոռանում են դրա մասին: Մենք եկանք այն եզրակացության, որ և՛ տարակարգերը, և՛ ատեստավորումը կամավոր պետք է հինգ տարին մեկ ցիկլ լինի, և ամեն անգամ պետք է աշխատավարձի ավելի բարձր ստանդարտներ գործեն: Օրինակ՝ 5 տարի հետո մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ ուսուցիչը ստանա 800 հազար դրամ, 1 միլիոն դրամ և այսպես շարունակ»,-ասել է վարչապետը:

Ըստ կառավարության ղեկավարի, սա մի գործընթաց է, որի օրինակը պետք է տարածել պետական կառավարման ամբողջ համակարգում. «Աշխատավարձ բարձրացնելը մի խնդիր է, բայց աշխատավարձի բարձրացման արդյունքում արդյունք ստանալը՝ երկրորդ: Այս փորձը, չեմ ասում որ հենց նույն կերպ, բայց պետք է տարածենք ամեն տեղ. պետք է տարածենք ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, զինված ուժերում, պետական կառավարման համակարգում»:

ԿԳՄՍ փոխնարար Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ ներկայումս ընթանում է կամավոր ատեստավորման 2-րդ փուլի գործընթացը: «Գործընթացը սկսել ենք սեպտեմբերի 17-ին : Այդ օրերին բավականին բարդ էր, բայց ուզում եմ հատուկ ընդգծել, որ ուսոցիչները եկել են ատեստավորման նույնիսկ Սյունքի, Վայոց ձորի, Գեղրաքունիքի մարզերում: Սա ցույց է տալիս նաև այն կարևորությունը, որ ուսոցիչների կողմից տրվում է գործընթացին: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ավելի բարդ էր նրանց համար մասնակցությունն այս պայմաններում:

Վերջին ատեստավորման գործընթացները տեղի կունենան այս շաբաթ և կիրակի օրերին: Դրանից հետո ամբողջությամբ կամփոփենք թե՛ մասնակցության տվյալները, թե՛ արդյունքները, որովհետև կա նաև բողոքարկման հնարավորություն: Այս փուլի համար դիմել է շուրջ 4000 ուսուցիչ, որից ավելի քան 1500-ը այս պահին մասնակցել է գործընթացին: Արդեն այս տարվա հոկտեմբերից սկսած կկարողանանք վարձատրել նրանց բարձրացված չափաքանականով: 200 հազար դրամ դրույքաչափ է, որին գումարվում է 30-50 տոկոս հավելավճար՝ արդյունքից կախված»,-ասել է փոխնախարարը

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ, որ դա ամենաուժեղ սիմվոլն է իմ այսօրվա ասածի, երբ ի հեճուկս բոլոր բարդությունների, ուսուցիչը հարկ է համարում մասնակցել գործընթացին: Սա առաջին հերթին նշանակում է հավատալ սեփական երկրի ապագային»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է