Երևանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը։ Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը և Ստանիսլավ Զասը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Գլխավոր քարտուղարի և միացյալ շտաբի ղեկավարի գլխավորած առաքելությունը Հայաստան է ուղարկվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն։ Նա ուսումնասիրել է իրավիճակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում և առաջարկներ մշակել հետագա միջոցառումների համար։
Աշխատանքի արդյունքներով ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին զեկույց է պատրաստվում տարածաշրջանում տիրող իրավիճակի և իրավիճակի կարգավորման առաջարկությունների վերաբերյալ։














