Լրահոս 24/7
29.09.2022

Հրթիռակոծվել են նաև ՀՀ-ից Իրան գնացող էլեկտրահաղորդման գծերը

Հրթիռակոծվել են նաև ՀՀ-ից Իրան գնացող էլեկտրահաղորդման գծերը

Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից Հայաստանի դեմ սանձազերծած հերթական ագրեսիայի ընթացքում հրթիռակոծել է նաև դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, 12 ժամ թույլ չի տվել մասնագետներին մոտենալ դրանց և վերականգնել, մեծ քանակությամբ հոսանք ունենալու պատճառով Հայաստանը ստիպված է եղել ատոմակայանի հզորությունն իջեցնել: Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վարդենիս այցելած օտարերկրյա դիվանագետներին:

Սանոսյանը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին պատմեց, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են քաղաքացիական տարբեր ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, մարդկանց տներ, արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, ճանապարհներ, գազի խողովակներ: Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը համատարած բնույթ է կրել:

«Որպեսզի ակնհայտ լինի, թե ինչ դիտավորությամբ էին մեր ենթակառուցվածքներն այդ օրերին թիրախավորվում և հրթիռակոծվում, ուզում եմ հետևյալ իրավիճակը ներկայացնել, երբ հրթիռակոծվել էին Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը: Հայաստանը բավական մեծ բանականությամբ էլեկտրական էներգիա է արտահանում դեպի Իրան: Սկզբում կարող է թվալ, թե էլեկտրահաղորդման գիծը պատահաբար է հրթիռակոծվել, բայց, 12 ժամ շարունակ մեր մասնագետներին չթողեցին մոտենալ այդ էլեկտրահաղորդման գծերին և վերականգնել, ամեն անգամ, երբ մեր մասնագետները մոտենում էին, որ վերականգնեին գիծը, նրանք կրակահերթի տակ էին հայտնվում և ստիպված նորից վերադառնում էին:

Մենք ստիպված եղանք այդ վիճակում ավելցուկ, մեծ քանակությամբ հոսանք ունենալու պատճառով ատոմակայանի հզորությունն իջեցնել և կիսով չափ աշխատեցնել Երևանի ՋԷԿ-ը, էլեկտրականություն արտադրող կայաններ: Այսինքն՝ դիտավորյալ խախտվեց մեր ամբողջ էներգետիկ համակարգը, և ժամեր շարունակ չէին թողնում, որ վերականգնեինք»,-ասաց Սանոսյանը:

Նախարարն այս դեպքը մանրամասն ներկայացրեց, քանի որ այն տիպիկ բնութագրում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղությամբ կար հստակ թիրախավորում:

Նա հիշեցրեց, որ թիրախավորվել է նաև Կեչուտի ջրամբարը, վնասեր չկան, քանի որ արկերն ուղղակի հայտնվել են ջրամբարի մեջ: «Սակայն, կարծում եմ, յուրաքանչյուրս հասկանում ենք, որ այդ արկերը կարող էին ջրամբարի պատվարի մոտ հայտնվել և պատկերը բոլորովին այլ կլիներ»,-ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ այս սեզոնին ջրամբարն ամբողջությամբ լցված է:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է