

Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից Հայաստանի դեմ սանձազերծած հերթական ագրեսիայի ընթացքում հրթիռակոծել է նաև դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, 12 ժամ թույլ չի տվել մասնագետներին մոտենալ դրանց և վերականգնել, մեծ քանակությամբ հոսանք ունենալու պատճառով Հայաստանը ստիպված է եղել ատոմակայանի հզորությունն իջեցնել: Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վարդենիս այցելած օտարերկրյա դիվանագետներին:
Սանոսյանը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին պատմեց, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են քաղաքացիական տարբեր ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, մարդկանց տներ, արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, ճանապարհներ, գազի խողովակներ: Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը համատարած բնույթ է կրել:
«Որպեսզի ակնհայտ լինի, թե ինչ դիտավորությամբ էին մեր ենթակառուցվածքներն այդ օրերին թիրախավորվում և հրթիռակոծվում, ուզում եմ հետևյալ իրավիճակը ներկայացնել, երբ հրթիռակոծվել էին Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը: Հայաստանը բավական մեծ բանականությամբ էլեկտրական էներգիա է արտահանում դեպի Իրան: Սկզբում կարող է թվալ, թե էլեկտրահաղորդման գիծը պատահաբար է հրթիռակոծվել, բայց, 12 ժամ շարունակ մեր մասնագետներին չթողեցին մոտենալ այդ էլեկտրահաղորդման գծերին և վերականգնել, ամեն անգամ, երբ մեր մասնագետները մոտենում էին, որ վերականգնեին գիծը, նրանք կրակահերթի տակ էին հայտնվում և ստիպված նորից վերադառնում էին:
Մենք ստիպված եղանք այդ վիճակում ավելցուկ, մեծ քանակությամբ հոսանք ունենալու պատճառով ատոմակայանի հզորությունն իջեցնել և կիսով չափ աշխատեցնել Երևանի ՋԷԿ-ը, էլեկտրականություն արտադրող կայաններ: Այսինքն՝ դիտավորյալ խախտվեց մեր ամբողջ էներգետիկ համակարգը, և ժամեր շարունակ չէին թողնում, որ վերականգնեինք»,-ասաց Սանոսյանը:
Նախարարն այս դեպքը մանրամասն ներկայացրեց, քանի որ այն տիպիկ բնութագրում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղությամբ կար հստակ թիրախավորում:
Նա հիշեցրեց, որ թիրախավորվել է նաև Կեչուտի ջրամբարը, վնասեր չկան, քանի որ արկերն ուղղակի հայտնվել են ջրամբարի մեջ: «Սակայն, կարծում եմ, յուրաքանչյուրս հասկանում ենք, որ այդ արկերը կարող էին ջրամբարի պատվարի մոտ հայտնվել և պատկերը բոլորովին այլ կլիներ»,-ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ այս սեզոնին ջրամբարն ամբողջությամբ լցված է:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…