Լրահոս 24/7

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ Գլխավոր քարտուղարի Միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ

Սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայաչիկի հետ։

Պաշտպան Գրիգորյանը Լեյլա Կայաչիկին է ներկայացրել Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձնանց, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից Հայաստան ժամանած, իրավունքների ապահովման մարտահրավերները, Պաշտպանի աշխատակազմի կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությանը:

Լեյլա Կայաչիկը ներկայացրել է իր մանդատն ու կարևորել ԵԽ կոնվենցիոն պարտավորությունների կատարման շրջանակներում, ինչպես պետությունների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունների հետ աշխատանքն ու համագործակցությունը:

ՄԻՊ-ն անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցին, ընդգծել է Ադրբեջանի հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից տեղահանված առնվազն 7600 անձանց կենսական պայմանների ապահովման անհրաժեշտությունը՝ շեշտելով տեղահանված անձանց շրջանում մեծամասնություն կազմող կանանց, ծերերի, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ պաշպանության կարևորությունը:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակելու համագործակցությունը հստակ գործողությունների, այդ թվում՝ Պաշտպանի հաստատությանն աջակցելու ուղղությամբ:
Պաշտպանը հանդիպել է նաև ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոֆ Պուարելիի հետ:

Քրիստոֆ Պուարելի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Գլխավոր տնօրինության մանդատի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է կատարվել «Մարդու իրավունքներ և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի արդյունքներին և վերջինիս շարունակականության կարևորությանը:

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է ԵԽ երևանյան գրասենյակի հետ շարունակական արդյունավետ համագործակցության բարձր մակարդակը, շեշտել Հայաստան-ԵԽ նոր Գործողությունների ծրագրի ընդունման և մեկնարկի անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել առաջարկներ ԵԽ այլ հնարավոր մեխանիզմների շրջանակներում նոր ծրագրային ուղղություններ նախատեսելու վերաբերյալ` միտված աջակցելու Մարդու իրավունքների պաշտպանի հատատությանը:

Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների ապահովման հրատապ անհրաժեշտությանը, Պաշտպանը մատնանշել է Հայաստան-ԵԽ նոր 2023-2025թթ. ԳԾ-ի շրջանակներում համապատասխան աջակցության տրամադրման կարևորությունը և վերահաստատել Պաշտպանի աշխատակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

13 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

31 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

52 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

1 hour ago