Լրահոս 24/7

Ինչու են պատերազմական իրավիճակում գտնվող երկրում քննարկվում տնտեսական ու ֆինանսական հարցեր․Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել է հարցին, թե ինչու են պատերազմական իրավիճակում գտնվող երկրում քննարկվում տնտեսական ու ֆինանսական հարցեր:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«1. Խաղաղություն ունենալու համար պետք է պատրաստ լինել պատերազմի (ցավոք դա այդպես է, հատկապես մեր տարածաշրջանում):

2. Պատերազմին պատրաստ լինելու համար պետք է ունենալ ուժեղ բանակ՝ պրոֆեսիոնալ, գործին տիրապետող զինվորականներ և ժամանակակից սպառազինություն:

3. Ուժեղ բանակ ունենալու համար պետք է ունենալ շատ փող պետական բյուջեում: Զինվորականին նորմալ վարձատրելու, նորմալ պայմաններ ապահովելու և սպառազինություն ձեռք բերելու համար:

4. Բյուջեում շատ փող ունենալու համար պետք է ունենալ արագ ու կայուն զարգացող տնտեսություն, որը կապահովի շատ հարկեր:

5. Տնտեսական զարգացման համար պետությունը պետք է ապահովի համապատասխան բիզնես միջավայր, մեզնից յուրաքանչյուրն էլ զբաղվի իր գործով՝ բարեխիղճ ու պրոֆեսիոնալ (լինի բանվոր թե գիտնական):

Այս պարզ տրամաբանական շղթան պատասխանում է այն հարցին, թե փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ինչու են քննարկվում տնտեսական, ֆինանսական ու այլ հարցեր»:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

25 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

60 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

2 hours ago