Լրահոս 24/7
30.09.2022

Մարուքյանը սփյուռքի գործողությունների ծրագիր է ներկայացրել

Մարուքյանը սփյուռքի գործողությունների ծրագիր է ներկայացրել

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերով անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ նշելով՝ ի՞նչ կարող է անել սփյուռքը ստեղծված իրավիճակում:

«Դուք բոլորդ գիտեք, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը: ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ցուցաբերվել է ագրեսիա նաեւ մեկ տարի առաջ՝ 2021 թվականի մայիսի 12-ին: ՀՀ ինքնիշխան տարածքից մի ամբողջ հատված օկուպացված է: Այս ընթացքում ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն դուրս չեն եկել ՀՀ ինքնիշխան տարածքից, այլեւ գումարվել են վերջին դեպքերը, եւ ՀՀ տարածքից նոր տարածքներ են օկուպացվել»,- ասել է Մարուքյանն ու հավելել՝ սա ռազմական ագրեսիա է, հանցագործության վառ դրսեւորում:

Վերջինս շեշտել է՝ Ադրբեջանն իր հանցագործ պահվածքը չի փոխում, եւ սա տեսնելով՝ սփյուռքի մեր հայրենակիցները պարբերաբար իրեն են դիմում, թե ի՞նչ կարող են անել ստեղծված իրավիճակում, որպեսզի օգտակար լինեն Հայաստանին:

«Մենք մի մտահղացում ունենք, որը եթե սփյուռքը կազմակերպված անի, կարող ենք լուրջ արդյունքների հասնել: Քաղաքական մակարդակում Հայաստանի դիվանագետներն իրենց կողմից ունեն համապատասխան ինստրուկցիաներ եւ աշխատանք են տանում, որ յուրաքանչյուր երկրի գործադիր մարմին, նախ, դատապարտի Ադրբեջանի ռազմական ագրեսիան, երկրորդ՝ պահանջի, որ այդ երկրի զինված ուժերը դուրս բերվեն ՀՀ սուվերեն տարածքից եւ երրորդ՝ աշխատանքներ տարվեն այն ուղղությամբ, որ Ադրբեջանի համար այս ամենն անհետեւանք չմնա՝ սանկցիաներ կիրառվեն»,- շեշտել է նա:

Մարուքյանը նաեւ հայտնել է, որ իրենց կուսակցության ներկայացուցիչները պատրաստել են 136 ընկերության ցանկ, որոնք գործունեություն են ծավալում Ադրբեջանում. «Այդ ընկերությունների նկատմամբ պետք է սկսվեն համապատասխան գործողություններ: Խելացի, թիրախային ակցիաներ են արվելու: Դրանց գլխամասային գրասենյակների մի մասը Ֆրանսիայում է, մի մասը՝ Կալիֆորնիայում, Նյու Յորքում եւ Արեւմուտքի այլ քաղաքներում ու երկրներում: Մենք պետք է կազմակերպված ձեւով ցույց տանք, որ ամոթ է մի երկրում բիզնես անել, հարստացնել դրա տնտեսությունը, որն այդ գումարները ծախսում է անմեղ մարդկանց սպանելու, հարեւան երկրի տարածքներն օկուպացնելու վրա»:

Վերջինիս համոզմամբ՝ այդ կազմակերպված արշավից հետո բավարար է անգամ այն, որ Ադրբեջանի նախագահը զգա՝ արեւմտյան երկրներում քննարկվում է իրենց նկատմամբ սանկցիաների կիրառման հարցը, դրանից հետո, ըստ Մարուքյանի, ադրբեջանական զորքերը շատ արագ դուրս կբերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից եւ կգնան ելման դիրքեր: Այսինքն՝ այն դիրքեր, որտեղ դրանք տեղակայվել էին դեռեւս նոյեմբերի 9-ից հետո:

«Մենք ունենք հնարավորություն մեր դիվանագիտական ու սփյուռքի ողջ ներուժն օգտագործելով՝ հասնել նրան, որ խաղաղ ճանապարհով, առանց նոր զոհերի՝ Ադրբեջանի զինված ուժերը դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է