Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը սխալ որոշում է կայացրել հայկական պահանջների վերաբերյալ

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Միացյալ Նահանգների իններորդ շրջանի վերաքննիչ դատարանը 2019 թ. օգոստոսի 8-ին որոշում է կայացրել մերժել մի քանի ամերիկահայերի ներկայացրած երկու դատական հայցերի բողոքարկումը, որոնք փոխհատուցում էին պահանջում Թուրքիայի Հանրապետությունից և նրա երկու բանկերից՝ իրենց ունեցվածքի բռնագրավման համար Հայոց ցեղասպանությունից կարճ ժամանակ անց: Առաջին դատական հայցը 2010 թ. դեկտեմբերին ներկայացրել են Ալեքս Բակալյանը, Անաիս Հարությունյանը և Ռիտա Մահտեսյանը՝ Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական բանկից և Ziraat Bankasi-ից պահանջելով 65 միլիոն դոլար: Երկրորդ դատական հայցը ներկայացրել են Դավիթ Դավոյանը («Կարպիս Դավիթ Դավոյան»-ի գույքի կառավարիչ) և Հրայր Թուրաբյանը՝ ընդդեմ Թուրքիայի Հանրապետության, Թուրքիայի Կենտրոնական բանկի և Ziraat Bankasi-ի: ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը հաստատել է դատավոր Դոլի Ջիի 2013 թ․որոշումը, որը մերժել էր երկու դատական հայցերը՝ հայտարարելով, որ «համաձայն քաղաքական հարցի հայեցակարգի՝ որոշակի հարցերի պարզաբանումը, տվյալ դեպքում որոշելը, թե արդյոք Թուրքիայի գործողությունները ցեղասպանություն էին, պետք է լուծվեն գործադիր իշխանության կողմից, այլ ոչ թե դատարանների», տեղեկացնում է Courthouse News Service-ը:

Սակայն, վերաքննիչ դատարանն այլ պատճառաբանությամբ մերժեց վերաքննիչ բողոքը՝ պնդելով, որ հայկական երկու դատական հայցերի վաղեմության ժամկետն անցել է: 2006 թ. Կալիֆորնիայի օրենքը նման դատավարությունների համար վերջնաժամկետ էր սահմանել 2016 թվականը, հայտարարելով, որ «Ցանկացած հայց, ներառյալ Հայոց ցեղասպանության զոհի կողմից ներկայացված ցանկացած չլուծված հայց, կամ Հայոց ցեղասպանության զոհի ժառանգի կամ շահառուի կողմից բերված, որը բնակվում է այս նահանգում՝ պահված կամ թալանված ակտիվների վճարման կամ վերադարձնելու պահանջով, չպետք է մերժվի վաղեմության ժամկետի պահանջը չկատարելու համար, եթե հայցը ներկայացվել է մինչև 2016 թ. դեկտեմբերի 31-ը կամ դրանից առաջ»:

Ցավոք, 2012 թ. Իններորդ շրջանի դատավոր Սյուզան Փ. Գրաբերը «Մովսեսյանն ընդդեմ Victoria Versicherung AG-ի» գործով անվավեր ճանաչեց Կալիֆորնիայի օրենքը, որով երկարացվում էր որոշակի ապահովագրական պահանջներ ներկայացնելու ժամկետը Հայոց ցեղասպանության հիման վրա: Դատավոր Գրաբերը գրել է, որ «օրենքը կանխվել է համաձայն արտաքին գործերի հայեցակարգի», ասված է Metropolitan News-Enterprise-ում:

Ավելին՝ aravot.am

editors

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

21 minutes ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

5 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

5 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

5 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

5 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

6 hours ago