Գլխավոր
14.08.2019

Ինչպես են հայաստանյան ապահովագրական ընկերությունները խուսափել հարկերից և ինչ դեր ունեն խոշոր հարկատուների ցանկում

Ինչպես են հայաստանյան ապահովագրական ընկերությունները խուսափել հարկերից և ինչ դեր ունեն խոշոր հարկատուների ցանկում

Հայաստանում գործող վեց ապահովագրական ընկերություններից հինգի նկատմամբ 2018 թվականին քրեական գործեր են հարուցվել հարկերից խուսափելու դեպքերով։ Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը, ապահովագարական ընկերություններն ավելի քիչ հարկեր վճարելու մտադրությամբ օգտագործել են թվացյալ օպտիմալացման մեխանիզմը։ Մասնավորապես, թե՛ այս ոլորտում, թե՛ տնտեսության այլ ոլորտներում տարածված է այն, որ որոշ հարկ վճարողներ այլ հարկ վճարողների հետ կատարում են ձևական գործարքներ, և վերջիններիս տրամադրած հաշվարկային փաստաթղթերի հիման վրա հիմնական ընկերությունը հնարավորություն է ստանում իր իրացման շրջանառությունից նվազեցնել ստացված ծառայությունների կամ աշխատանքների արժեքը։ Սրա արդյունքում հարկ վճարողը կրճատում է հարկվող եկամուտը և հետևաբար նաև՝ շահութահարկը։

Նմանատիպ դեպքի օրինակ են ապահովագրական ընկերությունները: Պետական եկամուտների կողմիտեն տեղեկացրել է, որ քննված և քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ապահովագրական ընկերությունները շրջանառության հարկ վճարող հանդիսացող Ա/Ձ-ներից ստացել են ապահովագրական միջնորդի ծառայություններ, որոնք չեն ունեցել վարձու աշխատողներ, և հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրել բացառապես ապահովագրական ընկերություններին՝ նման եղանակով ապահովելով ծառայությունների ստացման բարձր տոկոսայնություն:

Ա/Ձ-ների կողմից մատուցված ապահովագրական միջնորդի ծառայություններն իրատեսական չեն եղել, ինչի արդյունքում էլ ապահովագրական ընկերությունները շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից ցույց են տվել չհիմնավորված նվազեցումներ: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ քննության ընթացքում որոշ ապահովագրական ընկերություններ, գիտակցելով և ընդունելով իրենց գործունեության ընթացքում հարկերի հաշվարկման մեջ թույլ տված խախտումները, մինչև համալիր հարկային ստուգումներ իրականացնելը ինքնուրույն հաշվարկել և հարկային մարմնին են ներկայացրել ճշգրտված հաշվետվություններ և վճարել շուրջ 138 մլն դրամի հարկային պարտավորություն։

Ապահովագրական ընկերությունները խոշոր հարկատուների ցանկում են

Ապահովագրական ընկերություններն իրենց ակտիվներով զբաղեցնում են Հայաստանի ամբողջ ֆինանսական համակարգի 0.9 %-ը։ Նշված ընկերությունները նաև խոշոր հարկատուներ են, որոնք տեղ են գտնում Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկում։

Ամենաթարմ տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում գործող վեց ապահովագրական ընկերություններից միայն մեկի անունը չգտանք խոշորների ցանկում։ Խոսքը «Արմենիա ինշուրանս»-ի մասին է, որը նախորդ տարիներին եղել է խոշոր հարկատու։

Ապահովագրական ընկերությունների կազմում ամենախոշոր հարկատուն «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն է։ Այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը վճարել է մոտ 380 մլն դրամի հարկեր, որի արդյունքում խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 226-րդ տեղը։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի հարկերն աճել են 19.2 մլն դրամով կամ 5.3%-ով։

«Ռոսգոսստրախ Արմենիա»-ին հաջորդում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը՝ 251 մլն դրամի հարկերով։ Խոշոր հարկատուների ցանկում այս տարվա առաջին կիսամյակում այն զբաղեցրել է 337-րդ հորիզոնականը։ Ընկերության հարկերը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ կրճատվել են մոտ 36 մլն դրամով կամ 12.5%-ով։

«Սիլ ինշուրանս»-ն այս տարվա առաջին կիսամյակի խոշորների ցանկում 719-րդ տեղում է։ Վճարել է մոտ 114 մլն դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այդ գումարն ավելացնելով 11.4 մլն դրամով կամ 11%-ով։

«Ռեսո»-ն ևս խոշոր հարկատուների ցանկում է։ Այս տարվա առաջին կիսամյակում զբաղեցրել է 810-րդ տեղը՝ 102.1 մլն դրամի հարկերով։ Ընկերության հարկերի ծավալը նվազել է 1 մլն դրամով կամ 1%-ով։

«Նաիրի ինշուրանս»-ը վճարած 81 մլն դրամ հարկերով այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում 995-րդ տեղում է։ Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ «Նաիրի ինշուրանս»-ի հարկերի ծավալն էականորեն կրճատվել է՝ մոտ 55 մլն դրամով կամ 40.4%-ով։

Ինչ վերաբերում է «Արմենիա ինշուրանս»-ին, ապա ընկերությունը 2018 թվականի առաջին կիսամյակում վճարել է մոտ 126 մլն դրամի հարկեր։ Այս տարվա առաջին կիսամյակում ընկերության վճարած հարկերի ծավալը չի գերազանցել 80 մլն դրամը, այլապես այն կհայտնվեր խոշոր հարկատուների ցանկում. ցանկի վերջին հորիզոնականը զբաղեցրած ընկերության հարկերը կազմել են 80 մլն դրամ։

Ավելին՝ hetq.am

Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
15:20
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
15:02
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ