Լրահոս 24/7

Նման տեսանյութերը պատահական չեն հրապարակ նետվում. Սաֆարյան

«Աշխարհում բազում ազնիվ մարդկանց ցնցած տեսանյութը առաջինը չէ, որը դիտելիս քեզ թվում է, թե սիրտդ շուտով կկանգնի թշնամու անասնականության անսահմանությունից: Պատերազմի օրերին թվիթերում ադրբեջանական արտաքին հետախուզության տարբեր չմարդիկ միտումնավոր բերում էին գրառմանս ներքո տեղադրում թելեգրամ ալիքների հայտնի տեսանյութերը՝ հոգեբանորեն ազդելու նպատակով»։

Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների խմբակայաին գնդակահարության տեսանյութիոն` գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը` նշելով, որ նման տեսանյութերը պատահական չեն հրապարակ նետվում, ու այժմ էլ, ցավից կծկված, ատամներ սեղմելով, ռազմավարական համբերությամբ պետք է հասկանալ, թե ինչու է թշնամին հրապարակել մի բան, որը պատերազմական հանցագործություն է որակվում, ու որի տակից պետք է դուրս գալ:

«Համարձակվում եմ հետևյալ երկու վարկածները առաջ քաշել․

Վարկած 1․ Սեպտեմբերյան լայնամասշտաբ ագրեսիայից հետո ռիսկի վերջին գնահատականում հանգամանորեն նկարագրել էի, որ Վաշինգթոնում ըստ էության ժամանակ է դրվել հայ-ադրբեջանական բանակցությունների, հոկտեմբերին Փաշինյան-Ալիև հանդիպում նշանակելու ու կարճ ժամանակ “խաղաղության պայմանագիր” պատրաստելու համար։

Գրիգորյան-Հաջիև հանդիպումը դրա համար էր։

Մինչդեռ Ադրբեջանը ամենևին շահագրգռված չէ դրանում, ինչը ցույց տվեց ՄԱԿ-ում վարչապետ Փաշինյանի ելույթը․․․ Միջազգային փաստաթղթերի, նորմերի ու իրավունի շրջանակում Ալիևը միջանցք չի ստանում, Արցախի հարցը չի փակվում, Հայաստանի հետ բանակցություններում զրկվում է Երևանի վրա ճնշում գործադրելու լծակներից, Արցախի հարցում Ռուսաստանի հետ հայտնվում է ավելի խոր պրոբլեմի մեջ, քան անգամ Երևանը․․․ Մինչդեռ առանց դրա Ալիևը գոնե պատառ պատառ, դիրք առ դիրք նվաճում է Հայաստանից ու առայժմ հաջողվում է պահպանել․․․ Դեռևս․․․

Գրել էի, որ Բաքվին պետք է, որ մեկ ուրիշը տապալի բանակցությունները, որպեսզի խուսափի անցանկալի բանակցություններից․․․ Ահա, հրապարակվում է տեսանյութը, որը որոշ առումներով բերում է հայ հանրության շրջանում ակնկալված ռեակցիան՝ հրաժարվել “խաղաղության” դիսկուրսից ու մերժել Բաքվի հետ բանակցությունները․․․

Ես կարծում եմ, չպետք է անել այն, ինչին դրդում է թշնամին։ Սա, իհարկե, չի նշանակում, թե դիսկուրսը պետք է շարունակել ամեն գնով խաղաղություն մուրալու տոնայնությամբ։ Անշուշտ, հեռտորաբանության մեջ շատ բան պետք է փոխվի։

Վարկած 2․ Ըստ զինվորականության վստահելի աղբյուրների, չնայած սեպտեմբերյան լայնամասշտաբ ագրեսիայում զոհերի մեծաքանակությանը, հայոց բանակը լուրջ հակահարված է տվել թշնամուն, որը անակնկալ է եղել Ալիևի համար։ Ի վերջո, այլևս կասկածից վեր է, որ Հայաստանի հարավը սարսափեցման տակ հայաթափելու ու միջանցք կտրելու լուրջ պլան է եղել, որին չեն հասել․․․ Չեն հասել առյուծ տղերքի կյանքի ու պայքարի գնով։ Թշնամին նկատում է, որ հայոց բանակը վերականգնվում է 44-օրյա պատերազմի տրավմայից։

Այժմ ծայրահեղ անհրաժեշտություն է աառաջացել հոգեբանորեն ընկճելու հայ մարդուն, տղամարադուն, մարտիկին, որը կարող է բարաբորսության ստրատեգիայով՝ կոնկրետ այդպիսի տեսանյութերով։

Մնացածը դուք որոշեք, թե ինչպես պետք է արձագանքենք մենք։ Այն որ քթներից պետք է բերենք, դա հաստատ՝ միջազգայնորեն, թե տեղում»,-գրել է Սաֆարյանը:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

8 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

9 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

10 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

10 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

10 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

10 hours ago