Լրահոս 24/7
03.10.2022

Fastex-ը` Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նոր գործընկեր

Fastex-ը` Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նոր գործընկեր

Fastex-ը դառնում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Հայաստանի Գավաթի խաղարկության տիտղոսային հովանավոր:

Fastex-ը սկսել է համագործակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և այսուհետ հանդիսանալու է Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Հայաստանի Գավաթի խաղարկության տիտղոսային հովանավոր:

Այսպիսով՝ Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Հայաստանի Գավաթի խաղարկությունները 2022/23 մրցաշրջանում կկրեն Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա և Fastex Հայաստանի գավաթ անվանումները:

Fastex-ը հանդիսանում է Web3 տեխնոլոգիայով առաջնորդվող էկոհամակարգ, որն իր մեջ ներառում է Fasttoken կրիպտոարժույթը, Fastex Verse մետավերս տիրույթը , Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, ftNFT մարկետը, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյն հարթակը։

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Vbet ընկերությանը՝ վերջին 3 տարիների ընթացքում հայկական ակումբային ֆուտբոլի կողքին լինելու համար․ մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերական հարաբերությունները։

Համոզված եմ նաև, որ Fastex ընկերության հետ համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի։ Լինելով ապագայի իրականությանը միտված կազմակերպություն՝ Fastex-ի ներկայությունը հայկական ֆուտբոլում զարգացման լրացուցիչ ազդակ կհանդիսանա», – ընդգծել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Ոգևորված հայկական ակումբային ֆուտբոլում վերջին տարիներին գրանցված առաջընթացով և հետաքրքրության աճով՝ մեծ ուրախությամբ և պատասխանատվությամբ ենք ընդունել ՀՖՖ-ի հետ համագործակցություն սկսելու հնարավորությունը: Վստահ ենք՝ մեր համատեղ ջանքերը կնպաստեն հայկական ֆուտբոլի կայուն վերելքին և նոր հնարավորություններ կբացեն հայկական ակումբների համար »,- նշել է Fastex ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է