Fastex-ը դառնում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Հայաստանի Գավաթի խաղարկության տիտղոսային հովանավոր:
Fastex-ը սկսել է համագործակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և այսուհետ հանդիսանալու է Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Հայաստանի Գավաթի խաղարկության տիտղոսային հովանավոր:
Այսպիսով՝ Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Հայաստանի Գավաթի խաղարկությունները 2022/23 մրցաշրջանում կկրեն Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա և Fastex Հայաստանի գավաթ անվանումները:
Fastex-ը հանդիսանում է Web3 տեխնոլոգիայով առաջնորդվող էկոհամակարգ, որն իր մեջ ներառում է Fasttoken կրիպտոարժույթը, Fastex Verse մետավերս տիրույթը , Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, ftNFT մարկետը, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյն հարթակը։
«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Vbet ընկերությանը՝ վերջին 3 տարիների ընթացքում հայկական ակումբային ֆուտբոլի կողքին լինելու համար․ մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերական հարաբերությունները։
Համոզված եմ նաև, որ Fastex ընկերության հետ համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի։ Լինելով ապագայի իրականությանը միտված կազմակերպություն՝ Fastex-ի ներկայությունը հայկական ֆուտբոլում զարգացման լրացուցիչ ազդակ կհանդիսանա», – ընդգծել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Ոգևորված հայկական ակումբային ֆուտբոլում վերջին տարիներին գրանցված առաջընթացով և հետաքրքրության աճով՝ մեծ ուրախությամբ և պատասխանատվությամբ ենք ընդունել ՀՖՖ-ի հետ համագործակցություն սկսելու հնարավորությունը: Վստահ ենք՝ մեր համատեղ ջանքերը կնպաստեն հայկական ֆուտբոլի կայուն վերելքին և նոր հնարավորություններ կբացեն հայկական ակումբների համար »,- նշել է Fastex ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…
Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…
Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…
Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…
ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…