Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը մեկնաբանել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի վերջին թվիթը՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պատերազմական հանցագործների նկատմամբ:
Հիշեցնենք` Կլաարը երկրորդ թվիթում նշել էր, որ ստացել է պատերազմական հանցագործությունների մասին նոր տեսանյութեր, որոնք պետք է ստուգվեն և դրանց պարզվելու դեպքում` պատժվեն հանցանք իրականացրած կողմերը:
Կրամոն-Տաուբադելն իր մկենաբանության մեջ գրել է. «Մենք արդեն գիտենք Ադրբեջանի բանտերում խոշտանգումների այլ դեպքերի մասին էլ, գիտենք նրանց, ովքեր ներգրավված են դրանցում: Մենք գիտենք նրանց անուններն ու շտապ անհրաժեշտ են անհատական պատժամիջոցներ այս հանցագործների դեմ»:
Հիշեցնենք՝ երեկ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում կադրեր էին, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ գերիների մի խմբի:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…
«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը…
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան 4.3 միլիարդ դրամի ռազմական…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում վերահաստատել է միջուկային գործարքի հարցում Իրանի դիրքորոշումը: «ԱՄՆ…