ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությանը, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովն առաջարկել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը նախատեսվածից ավելի շուտ անցկացնել։
Վահան Հունանյանի խոսքով. «Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը»։