Երևանի քաղաքապետարանը թույլատրել է քանդել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո կիսափլուզված շենքը։
«Այն հատվածներում, որտեղ փլուզման վտանգ կա՝ տրվել է քանդման թույլտվություն։ Ապամոնտաժման գործընթացը օրինական է, և ըստ նախնական տվյալների, կշարունակի մինչև տարեվերջ»։
Այս մասին նշել են Երևանի քաղաքապետարանից Radar Armenia-ին։
Հիշեցնենք՝ «Սուրմալուի» սեփականատերը դիմել էր Երևանի քաղաքապետարան արագացված կարգով քանդման թույլտվություն ստանալու համար։