Լրահոս 24/7

Եվրամիությունը կոչ Է արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ հետաքննել հայ գերիների գնդակահարությունը

Եվրամիությունը կոչ Է արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ հետաքննել հայ գերիների գնդակահարությունը։ Եթե հետաքննության արդյունքները ապացուցեն տեսանյութի իսկությունը, որտեղ երևում է գնդակահարությունը, ապա «դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննություն անցկացնեն տեսագրության առիթով, որտեղ երևում է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը». երկուշաբթի Բրյուսելում, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք կոչ ենք անում անհապաղ հետաքննություն անցկացնել համապատասխան մարմինների կողմից։ Այդ տեսանյութի գործը, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ զինվորներին, պետք է հետաքննվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասել է նա ։

Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքներն ապացուցեն տեսանյութի իսկությունը, ապա դա կդիտվի որպես ռազմական հանցագործություն և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում. «Նման հանցագործությունը պետք է դատապարտվի»,- հավելել է նա:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

4 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 hours ago