

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «ՌԻԱ Նովոստի»-ին մեկնաբանելով համացանցում հայ և ադրբեջանցի զինվորականների մահապատիժների հայտնվելը, կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով անհապաղ վերլուծել դրանք:
«Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանությամբ։ Միջազգային հումանիտար իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական իշխանություններին՝ անհապաղ անցկացնել տվյալ տեսահոլովակների համակողմանի վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով: Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի առողջացման և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար: «Ելնում ենք նրանից, որ խաղաղությանն այլընտրանք չկա։ Պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…