Լրահոս 24/7
03.10.2022

Փելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում. Ա․ Գրիգորյանը՝ «Վաշինգտոն Փոստ»-ին

Փելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում. Ա․ Գրիգորյանը՝ «Վաշինգտոն Փոստ»-ին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսին ներկայացնելով նախորդ շաբաթ Միացյալ Նահանգներ կատարած իր այցի նպատակները:

«Ես այստեղ եմ քննարկելու, թե ինչպես կարող ենք ամրապնդել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները: Հնարավոր համագործակցության ոլորտները ներառում են անվտանգությունը, էներգետիկան, դիվանագիտությունը և տնտեսական հարաբերությունները: Հարաբերությունների հիմքում լինելու է «ժողովրդավարությունն ամրապնդում է ժողովրդավարությունը» սկզբունքը», – ասել է Արմեն Գրիգորյանը:

Հոդվածի հեղինակ Դեյվիդ Իգնատիուսը իր հերթին հավելում է, որ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից անմիջապես հետո Երևան կատարած այցը դարձավ կատալիզատոր ԱՄՆ-Երևան հարաբերությունների բարելավման համար:

Թե  արդյոք հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնումը կտարածվի նաև ռազմական համագործակցության վրա՝ ըստ Դեյվիդ Իգնատիուսի, առայժմ մնում է անորոշ: Ամեն դեպքում հեղինակը հիշեցնում է, որ սեպտեմբերին Պենտագոն էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հայաստանի զինված ուժերը, որոնք Ադրբեջանի հետ վերջին պատերազմում ծանր պարտություն կրեցին, ավելի լավ մարտական պատրաստության և սպառազինության կարիք ունեն: Բայց առայժմ Միացյալ Նահանգների կողմից ռազմական աջակցության տեսանելի նշաններ չկան», – գրում է սյունակագիրը:

Իգնատիուսի խոսքով՝ քանի որ «ուկրաինական ճահճի» մեջ խորանալու պատճառով Ռուսաստանը գնալով կորցնում է Հայաստանի և Ադրբեջանի տևական հակամարտությունը կարգավորելու իր ռազմական և դիվանագիտական կարողությունները՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է լրացնել դատարկ տարածությունը՝ միջնորդական ակտիվ ջանքեր գործադրելով այդ ուղղությամբ: Դրանցից մեկը Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի միջև Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումն էր, որը Սալիվանը բնութագրել էր իբրև «անմիջական և կառուցողական բանակցություններ»:

Ըստ Դեյվիդ Իգնատիուսի՝ Հայաստանի մյուս հարևանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում նույնպես փոփոխության թույլ շողեր են առկայծում: Իգնատիուսը հիշեցնում է, որ Անկարան շարունակում է ժխտել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը՝ Հայոց պատմության ամենաողբերգական իրադարձությունը: Սակայն Արմեն Գրիգորյանն ասել է, որ «նորմալացման» գործընթացը Երևանի և Անկարայի միջև սկսվել է, և կողմերը սկզբունքորեն համաձայնության են հասել Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու սկզբունքների շուրջ:

«Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է՝ շուտ», – ասել է Գրիգորյանը:

«Բայց, ինչպես միշտ, նման դիվանագիտական խաղերում սատանան մանրուքների մեջ է», – որպես վերջաբան հավելել է Դեյվիդ Իգնատիուսը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ին այցելել էր Վաշինգտոն: Սեպտեմբերի 27-ին նա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Գրիգորյանը հանդիպումներ էր ունեցել նաև կոնգրեսական Ֆրենկ Փալոնի, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի, Կենտրոնական հետախուզական գործակալության՝ Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակի ներկայացուցիչների, իսկ Քարնեգի հիմնադրամում՝ ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է