Լրահոս 24/7
04.10.2022

Մեկ միլիարդ անհպում գործարք՝ մեկ տարում.շրջադարձային կետ հանրային տրանսպորտի համար

Մեկ միլիարդ անհպում գործարք՝ մեկ տարում.շրջադարձային կետ հանրային տրանսպորտի համար

Անհպում գործարքները թափ են հավաքում ամբողջ աշխարհում ավելի մեծ թվով տրանսպորտային օպերատորների կողմից թվային տեխնոլոգիաների անցնելուն զուգահեռ։

Գնալով մեծանում է ուղևորների թիվը, որոնք հանրային տրանսպորտով երթևեկելիս հարմարավետություն են ակնկալում: Visa-ի վերջին «Քաղաքային շարժունակության ապագան» թեմայով հարցումը ցույց է տալիս` ուղևորների 91 տոկոսն ակնկալում է, որ հանրային տրանսպորտը կառաջարկի անհպում վճարումներ։ Հարցվածների գրեթե մեկ երրորդն էլ անհպում վճարումները նշել է որպես հիմնական գործոն, որը նրանց կմղի օգտվել տրանսպորտի այդ տեսակից։

Ըստ նույն հետազոտության՝ ուղևորների մեծ մասը (88 տոկոս) որպես հանրային տրանսպորտից իրենց օգտվելու հաճախականության գործոն առանձնացրել են կայունությունը և շրջակա միջավայրը, ընդ որում՝ աշխատող ուղևորների մեծ մասը (62 տոկոս) հանրային տրանսպորտից շաբաթական օգտվում է առնվազն երեք օր:

«Tap-to-ride» տեխնոլոգիան, որն ուղևորներին թույլ է տալիս ուղեվարձ վճարելու նպատակով կցել իրենց գործող քարտը կամ շարժական դրամապանակը, շատ ավելի հարմար է, քան հստակ մանրադրամ ունենալու կամ մետրոյի քարտը լիցքավորված պահելու մասին անհանգստանալու կարիքը: Visa-ն օգնել է հանրային տրանսպորտի համար անհպում վճարումների հնարավորություն ներդնել ամբողջ աշխարհի քաղաքներում՝ Բանգկոկից մինչև Մեխիկո, Ռիո և այլուր՝ միաժամանակ աջակցելով ավելի քան 550 քաղաքային շարժունակության նախաձեռնությունների 2011 թվականին հանրային տրանսպորտի համար «tap-to-pay» տեխնոլոգիան գործարկելուց հետո:

Թվային վճարումների արագ աճը վկայում է այն մասին, թե որքան գրավիչ է այս տարբերակը դարձել սպառողների համար: Պատմության մեջ առաջին անգամ Visa-ի ցանցը համաշխարհային տրանսպորտային համակարգերում մեկ տարվա ընթացքում մշակել է ավելի քան մեկ միլիարդ անհպում գործարք: Եվրոպային բաժին է ընկնում այդ գործարքների ամենամեծ մասնաբաժինը, այդ թվում՝ Լոնդոնի հանրային տրանսպորտի համակարգում օրական կտրվածքով մշակվող ավելի քան չորս միլիոն գործարքները, թեպետ աճ արձանագրվում է յուրաքանչյուր տարածաշրջանում։ Հյուսիսային Ամերիկային էլ բաժին է ընկնում հանրային տրանսպորտից օգտվելու համար յուրաքանչյուր հինգերորդ անհպում վճարումը։ Անհպում վճարումների տեխնոլոգիան ապացուցել է տրանսպորտային գործակալությունների համար իր շահութաբերությունը՝ ի հավելումն հաճախորդներին առաջարկելով հարմարավետության և ճկունության:

Միևնույն հիմքով անհպում տեխնոլոգիան աջակցում է նաև Visa Prepaid և Private Label քարտերին, որոնք թվային ուղևորատոմսերը հասանելի են դարձնում հանրային տրանսպորտից բոլոր օգտվողների համար՝ անկախ նրանց ֆինանսական վիճակից կամ բանկային հաշվի հասանելիությունից, ինչը կարևոր դեր է խաղում ամբողջ աշխարհում ֆինանսական ծառայությունների հասանելիության գործում:

Visa-ն աշխատում է քաղաքների, քաղաքաշինական կառույցների, տրանսպորտային իշխանությունների, օպերատորների և լուծումներ մատակարարողների հետ՝ վերաիմաստավորելու քաղաքային երթևեկությունը՝ կենտրոնանալով ներառական, կայուն և փոխկապակցված բազմամոդալ փոխադրումների վրա: Դիմակայուն քաղաքների ցանցի (Resilient Cities Network) միջոցով Visa-ն համագործակցել է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մի շարք քաղաքների հետ՝ համատեղ մշակելու իրենց յուրահատուկ խնդիրների վերացմանն ուղղված թվային լուծումներ։

Visa-ն նաև աշխատում է Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ նոր շարժունակության կոալիցիա» (Global New Mobility Coalition) նախաձեռնության հետ, որը ձգտում է ավելի լավ հասկանալ խնդիրներն ու լուծումները՝ ստեղծելու ընդհանուր, միակցված և ապակարբոնացված շարժունակության էկոհամակարգ: Թիմը վերջերս ուսումնասիրել է ուղեվարձի վճարման ոլորտում նորարարության ազդեցությունը կայունության վրա. տրանսպորտային վճարումների ոլորտում նորարարությունը մարդկանց օգնում է տեղաշարժվել՝ միաժամանակ պաշտպանելով մոլորակը:

Վերջին 60 տարվա ընթացքում Visa-ն համագործակցում է պետական մարմինների հետ, որպեսզի վերափոխի մարդկանց կողմից գործարքների կատարելու, տեղաշարժվելու և աճի եղանակները՝ ամբողջ աշխարհում տնտեսությունները զարգացնելու և հասարակական բարեկեցության մակարդակը բարձրացնելու նպատակով: Բոլորի կողմից և ամենուր իրենց ուղեվարձը վճարելու ուղղությամբ հեղափոխությունն ամենավերջին այդպիսի քայլն է, որով մենք օգնում ենք անել դա:

Visa-ի գլոբալ քաղաքային շարժունակության նախաձեռնությունների մասին ավելին իմանալու համար այցելեք Visa-ի Գլոբալ քաղաքային շարժունակության էջը: Visa’s «Քաղաքային շարժունակության ապագան» խորագրով հարցման մասին ավելին կարող եք իմանալ այստեղ:


Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որը վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ տնտեսության մեջ բոլորի համար հասանելիության ընդլայնումն օգնում է բարձրացնել մարդկանց բարեկեցությունն ամբողջ աշխարհում և ապագայում հիմք կհանդիսանա փողի համաշխարհային շարժի համար։ Լրացուցիչ տեղեկության համար այցելեք cis.visa.com կայք:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է