Լրահոս 24/7
04.10.2022

Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկելու ենթակա չեն. Ա․ Սիմոնյան

Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկելու ենթակա չեն. Ա․ Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագրի համար ներկայացրած 5 կետերին՝ Սիմոնյանն ասաց. «Մենք որևիցե պահանջ չենք ընդունել, և որևիցե փաստաթուղթ չկա»:

Նա չխոսեց խաղաղության պայմանագրի համար Հայաստանի առաջարկների մասին, քանի որ, իր վստահեցմամբ, այդ առաջարկները դեռ չեն քննարկվել, չեն որոշվել:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիներին գնդակահարելու տեսանյութից հետո ակտուա՞լ է իշխանության համար խաղաղության օրակարգը՝ Սիմոնյանը դրական պատասխան տվեց: «Որպեսզի նման տեսանյութեր այլևս չլինեն: Բոլոր մարդիկ, որոնք խաղաղության օրակարգի առնչությամբ բացասական բան են ասում, իսկ առաջարկը ո՞րն է, հավերժ պատերա՞զմ»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահն այս համատեքստում ընդգծեց, որ պաշտպանական բյուջեն աննախադեպ աճ ունի, շարունակում են բանակը զինել, խաղաղության օրակարգը չի նշանակում, թե բանակ չպետք է լինի: Այն բոլոր կենացներին, որոնք մենք սիրում ենք հաճախ ասել՝ «ծովից ծով Հայաստան, մտնելու ենք գրավենք», կներեք, այդ խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում: Մենք չենք կարող ժամանակակից աշխարհում զբաղվել հարևանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով և տարածքային պահանջներով»,-ասաց ԱԺ նախագահը՝ կրկնելով ՀՀ ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ:

Նա ընդգծեց. «Մենք պատերազմ չենք անելու, մենք պատրաստվելու ենք ՀՀ-ն պաշտպանելու»:

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ հիմա զբաղվում են շատ հարցերի լուծմամբ, այդ թվում՝ Ջերմուկի շուրջ ստեղծված իրավիճակով: «Բայց այդ հարցերի լուծումը չի կարող լինել Թուրքիայի, Ադրբեջանի կամ որևիցե այլ երկրի վրա հարձակվելը: Մենք այդ հնարավորությունը չունենք՝ մեր փոքր երկիր լինելու բերումով, վերջին իրադարձություններից ելնելով և շատ ու շատ հանգամանքներից ելնելով»,-ասաց նա:

Անդրադառնալով Ռուսաստանին՝ ԱԺ նախագահն ասաց, որ բոլոր մեծ պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ունեն իրենց շահերը: «Հաճախ խոսում են նրա մասին, թե այս մեկին սիրում է, այս մեկին չի սիրում: Սեր հասկացողությունը շատ էական բան չէ,  պետություններն ունեն իրենց շահերը, որոնք առաջ են  տանելու: Այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել, ինչ հակակշիռներ կգտնենք: Գրեթե ամենուր կամ պատերազմ է կամ նախապատերազմական իրավիճակ, մենք ի՞նչ ելքեր կգտնենք այդ իրավիճակից դուրս գալու: Իսկ ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ մենք մաքսիմալն անում ենք և շարունակելու ենք անել»,-ասաց ԱԺ նախագահը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է