ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթություն է անվանել հայկական լրատվամիջոցների այն հրապարակումը, թե ՌԴ-ն ձգտում է Հայաստանը ներառել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միութենական պետություն։
«Ոչ, սա հերթական անհեթեթությունն է», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այս հրապարակումը մեկնաբանելու խնդրանքին։














